Գաղափարներ դասի համար
Թեմա. Սովորել լսել
Օրհներգ. “You Can Make the Pathway Bright” (Hymns, #228)
Միջոցառում
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 18.10 և Վարդապետություն և Ուխտերի 38.24–25 հատվածները:
- Ինչո՞ւ է յուրաքանչյուր մարդ արժանի, որ իրեն լսեն:
- Լսելով ուրիշ մարդկանց, ինչպե՞ս ենք սեր ու հարգանք ցույց տալիս նրանց նկատմամբ:
Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ միմյանց լսելու անհրաժեշտությունը` կատարելով հետևյալ քայլերը.
Խնդրեք ընտանիքի անդամներից մեկին առաջ գալ, կանգնել ուղիղ ձեր դիմաց և ասել ձեզ մի բան, որն այդ օրը պատահել է իր հետ: Երբ նա սկսի խոսել, ձեռքերով փակեք ձեր ականջները: Եթե նա դադարի խոսել, ասեք. «Շարունակիր խոսել, ես լսում եմ»: Ապա քթի տակ երգեք կամ քայլելով հեռացեք, քանի դեռ նա խոսում է:
Քննարկեք այս երկու մարդկանց զգացումները տվյալ իրավիճակում: Նշեք, որ ունկնդրելը նույնը չէ, ինչ լսելը: Հարցրեք.
- Մարդիկ ինչպե՞ս կարող են տարբերել` իրենց լսում են, թե ոչ: (Ունկնդիրը նայում է խոսողին և շարժումներով կամ խոսքով արձագանքում է ասվածին:)
- Ինչպես եք դուք զգում, երբ ինչ-որ մեկը իրոք լսում է ձեզ:
Բացատրեք, որ գոյություն ունի տարբերություն պարզապես լսելու և արդյունավետ լսելու միջև: Քննարկեք` ինչ է նշանակում արդյունավետ լսել: Ապա կարդացեք հետևյալ մեջբերումը.
«Արդյունավետ լսեք: Սա նշանակում է ուշադիր լսել ուրիշներին` ինչպես Փրկիչն էր լսում: Համակ ու անկեղծ ուշադրությամբ լսելը նաև օգնում է փոխանցել մարդու սերն ու մտահոգությունը: Երբ Թոմաս Ս. Մոնսոնը Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, մեկնաբանել է. «Լսելը պասիվ գործողություն չէ: Մեկ այլ մարդու ուշադիր լսելու համար պահանջվում է կամքի ուժ, կենտրոնացում և մեծ մտավոր ջանք: Դրա պարգևները շատ են, քանի որ միայն այդ դեպքում ենք մենք իրոք սովորում հասկանալ:
Արդյունավետ լսելը նշանակում է նաև ուշադիր լսել մեղմ, ցածր ձայնի շշունջը (տես ՎևՈւ 84.88): Հոգու հուշումները լսելը ցույց է տալիս Տիրոջը հետևելու մարդու պատրաստակամությունը» (“Building Bridges,” New Era, November 1985, 66).
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի խրախուսեք այս շաբաթ իրոք լսել, երբ իրենց հետ խոսում են:
Հյուրասիրություն. Խնձորով թխվածք (Խրթխրթան)
20 սանտիմետրանոց ամանի մեջ խառնեք.
4 բաժակ շերտերով կլպած, կտրտած խնձոր
1 ճաշի գդալ ալյուր
½ բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ դարչին
Վերին շերտ
¾ բաժակ շագանակագույն շաքարավազ
⅓ բաժակ կարագ
¾ բաժակ ալյուր
½ բաժակ վարսակի շիլա
½ թեյի գդալ թխվածքի սոդա
½ թեյի գդալ աղ
Վերևի շերտի խառնուրդը լցնել խնձորի վրա: Թխել 30 րոպե 175°C: Վրան լցրեք պաղպաղակ կամ հարած սերուցք: