Փետրվար

Փետրվար
Գաղափարներ փոքր երեխաների դասի համար
feb13.png
Գաղափարներ փոքր երեխաների դասի համար

Թեմա. Երախտագիտության զգացում

Թեմա.

Օրհներգ. Thanks to our Father[НФ1]  (Children’s Songbook, 20)

Օրհներգ.

Միջոցառում

Միջոցառում

Կարդացեք և բացատրեք Վարդապետություն և Ուխտերի 59.7 հատվածը: «Գոհություն հայտնիր Տիրոջը՝ քո Աստծուն, բոլոր բաներում»։

Ցուցադրեք մի դատարկ բաժակ, մի գդալ և ջրով լի մի տարա: Խնդրեք երեխաներին մտածել այն բազմաթիվ օրհնությունների մասին, որ Երկնային Հայրը տվել է նրանց և բացատրեք, որ ամեն անգամ, երբ նրանք անվանեն որևէ օրհնություն, կարող են տարայից վերցնել մի գդալ ջուր և լցնել բաժակի մեջ: Ապա բաժակը և ջրի տարան տեղադրեք որևէ կաթսայի մեջ, որպեսզի հեղուկը չթափվի, իսկ կաթսան տեղադրեք հարթ մակերեսի վրա, ինչպես օրինակ` սեղանին կամ հատակին:

Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք երեխաներին հիշել այլ օրհնությունների մասին.

  • Որո՞նք են այն մի քանի գեղեցիկ արարչությունները, որոնք Երկնային հայրը տվել է մեզ:
  • Ովքե՞ր են այն մի քանի յուրահատուկ մարդիկ, որոնց միջոցով նա օրհնել է մեզ:
  • Ի՞նչ կարող են անել մեր հրաշալի մարմինները:

Հրավիրեք ընտանիքի բոլոր անդամներին հերթով անվանել օրհնությունները և ջուրը լցնել բաժակի մեջ` մինչև լցվի ու սկսի թափվել: Բացատրեք, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և տվել է մեզ բազմաթիվ օրհնություններ: Երբ մենք մտածում ենք այս օրհնությունների մասին, մենք շնորհակալ ենք լինում և լցվում սիրով դեպի Երկնային Հայրը: Երկնային Հայրը մեզ այնքան շատ օրհնություններ է տվել, որ մենք կարող ենք լցվել սիրով այնպես, ինչպես բաժակն է լցվում ջրով ու սկսում է թափվել:

Խաղացեք «Երախտագիտություն այբբենական կարգով» խաղը: Հրավիրեք բոլորին քայլել սենյակում և գտնել ինչ-որ բան, որի համար իրենք երախտապարտ են: Առաջին մարդը անվանում է ինչ-որ բան, որը սկսվում է ա տառով, իսկ երկրորդը կանվանի ինչ-որ բան, որը սկսվում է բ տառով: Շարունակեք շրջել սենյակով այնքան ժամանակ, մինչև ավարտվի այբուբենը: (Երևի ստիպված կլինեք օգնել փոքր երեխաներին, որոնք դեռ չեն սովորել այբուբենը:)

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք երեք կոնֆետ և խնդրեք նրանց գրի առնել երեք մարդու անուն, ովքեր ընտանիքի անդամ չեն, բայց ում համար իրենք շնորհակալ են: Խրախուսեք նրանց ընտրել մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող են շնորհակալություն հայտնել այդ մարդկանց: Ամեն անգամ, երբ նրանք կանեն այդ, կարող են ուտել կոնֆետներից մեկը:

Հյուրասիրություն: Շոկոլադային պուդինգ

Հյուրասիրություն: Շոկոլադային պուդինգ

Հաստ հատակով կաթսայում խառնել հետևյալ բաղադրիչները.

6 ճաշի գդալ շաքարավազ

3 ճաշի գդալ օսլա

մի պտղունց աղ

1 ½ ճաշի գդալ կակաոյի փոշի

2 ½ լ կաթ

1 թեյի գդալ վանիլին

Եփեք մարմանդ կրակով, մշտապես խառնելով` մինչև խառնուրդը թանձրանա մոտ 4-5 րոպե: Վերցրեք կրակից: Խառնելով ավելացրեք.

մի բաժակ շոկոլադի բեկորներ (կամ կտրտած շոկոլադի սալիկ)

1 ½ ճաշի գդալ կարագ

Խառնեք` մինչև համասեռ դառնա: Լցրեք մատուցվող ամանների մեջ և սառեցրեք 1 ժամ: