Գաղափարներ դասի համար
Թեմա. Երախտագիտության զգացում
Օրհներգ. “For the Beauty of the Earth” (Hymns, #92)
Միջոցառում
Տեսանյութ. «Տասը բորոտները»
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 59.21 հատվածը և խնդրեք ընտանիքին ուշադիր լսել, թե որոնք են այն երկու բաները, որոնք վշտացնում են Երկնային Հորը (Նրա պատվիրանները չպահելը և Նրան երախտագիտություն չհայտնելը:)
Կիսվեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերով. «Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ ամենամեծ մեղքերից մեկը, որի համար Վերջին Օրերի Սրբերը մեղավոր կլինեն, ապերախտությունն է: Ես ենթադրում եմ, որ մեզանից շատերը չեն համարում, որ դա լուրջ մեղք է: Մեր աղոթքներում մենք միշտ միտում ունենք հավելյալ օրհնություններ խնդրել: Երբեմն ես զգում եմ, որ մենք կարիք ունենք մեր աղոթքներում ավելի շատ երագտագիտություն ու գոհություն արտահայտելու այն օրհնությունների համար, որոնք արդեն ստացել ենք»: (“All This and the Gospel Too,” New Era, Nov. 1991, 4): (Կարող եք կարդալ նաև Ալմա 37.37:)
Կարդացեք տասը բորոտների պատմությունը Ղուկասի 17.11–18 հատվածներից:
Հարցրեք հետևյալը.
- Մի բորոտն ինչպե՞ս արտահայտեց իր երախտագիտությունը:
Բացատրեք, որ չնայած ինը բորոտները անկասկած ուրախ էին, որ բուժվել էին, սակայն նրանք չէին մտածում, թե ում շնորհիվ էին բուժվել կամ չէին մտածում վերադառնալ ու շնորհակալություն հայտնել Հիսուսին:
Հարցրեք, թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի ավելի մեծ երախտագիտություն հայտնենք մեր Երկնային Հորն այն ամենի համար, ինչ Նա անում է մեզ համար:
Բերեք վկայություն, որ մեր Երկնային Հայրը (և մեզ շրջապատող մարդիկ) գնահատում են, երբ մենք շնորհակալ ենք լինում այն ամենի համար, ինչ տրվել է մեզ:
Նամակ գրեք մեկ այլ ընտանիքի, արտահայտելով ձեր գնահատանքը նրանց ընկերության, ծառայության, բարության և լավ հարևան լինելու համար:
Եթե ժամանակը ներում է, կարող եք միասին կարդալ Դեյվիդ Լ. Բեքի «Երախտագիտություն» հոդվածը 2013թ. հունիսի Լիահոնայից:
Հյուրասիրություն: Շոկոլադային պուդինգ
Հաստ տակով կաթսայում խառնել հետևյալ բաղադրիչները.
6 ճաշի գդալ շաքարավազ
3 ճաշի գդալ օսլա
մի պտղունց աղ
1 ½ ճաշի գդալ կակաոյի փոշի
2 ½ լ կաթ
1 թեյի գդալ վանիլին
Եփեք մարմանդ կրակով, մշտապես խառնելով` մինչև խառնուրդը թանձրանա մոտ 4-5 րոպե: Վերցրեք կրակից: Խառնելով ավելացրեք.
մի բաժակ շոկոլադի բեկորներ (կամ կտրտած շոկոլադի սալիկ)
1 ½ ճաշի գդալ կարագ
Խառնեք` մինչև համասեռ դառնա: Լցրեք մատուցվող ամանների մեջ և սառեցրեք 1 ժամ: