Երիտասարդ կանանց կազմակերպությունը տոնում է 150-րդ տարեդարձը

«Իմ 150» -ը և «Ձեր ղեկավարի ազդեցությունը» մարտահրավերներ են, որոնք կպատրաստեն ձեզ 2020 թ. նոյեմբերի 15-ի «Դեմ առ դեմ» հեռարձակմանը։

 

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երիտասարդ կանանց կազմակերպությունն այս տարի նշում է իր 150-ամյա հոբելյանական տարեդարձը։ Երիտասարդ կանանց կազմակերպությունը կազմավորվել է 1870 թվականի մայիսի 27-ին, որը սկզբում հայտնի էր որպես First Young Ladies’ Department of the Ladies’ Cooperative Retrenchment Association (Կանանց համագործակցության ծախսերի կրճատման միավորման Առաջին երիտասարդ կանանց բաժին)։

 

Նախագահ Բոննի Քորդոնը, քույր Միշել Քրեյգը և Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունից քույր Բեքի Քրեյվենը հրավիրում են ամբողջ աշխարհի երիտասարդ կանանց միանալու «Դեմ առ դեմ» միջոցառմանը, որը տեղի կունենա 2020 թ. նոյեմբերի 15-ին` 150-ամյակի առթիվ:

Ամբողջ աշխարհի երիտասարդ կանայք ընդգրկվում են Եկեղեցու Երիտասարդ կանանց կազմակերպության մեջ այն տարվա հունվար ամսից, երբ լրանում է նրանց 12 տարեկանը և ավարտում են այն 18 տարեկանում։

 

 

Մարտահրավեր թիվ 1․ «Իմ 150»-ը

 

 

Կազմակերպության տարեդարձը նշելու համար մայիսին հայտարարված հիշատակի առաջին մարտահրավերը կոչվեց «Իմ 150»-ը: Երիտասարդ կանանց առաջարկվեց 150 թվի հետ կապված ինչ-որ իմաստալից գործողություն կատարել։ #strivetobe հեշթեգի միջոցով երիտասարդ կանայք կիսվում էին տարեդարձին առնչվող իրենց անձնական մարտահրավերներով: Ոմանք սահմանում էին անձնական նպատակներ, օրինակ՝ տաճար տանելու համար գտնել 150 անուն կամ կարդալ սուրբ գրության 150 էջ: Մյուսները՝ ծառայությանը վերաբերող նպատակներ էին սահմանում, ինչպես օրինակ՝ 150 կարկանդակ թխել ընկերների և ընտանիքի համար կամ 150 բարի հաղորդագրություն ուղարկել: 

 

Մարտահրավեր թիվ 2․ Երիտասարդ կանանց իմ ղեկավարը

 

Տեսանյութ 2

 

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ քույր Բոննի Հ. Քորդոնը ներկայացրեց այս տարվա Երիտասարդ կանանց կազմակերպության 150-ամյա հոբելյանական տարեդարձի երկրորդ մարտահրավերը. կիսվել ձեր կյանքում երիտասարդ կանանց ղեկավարների ունեցած ազդեցությամբ: 

 

«Մենք սիրում ենք մեր երիտասարդ կանանց ղեկավարներին»,- ասել է քույր Քորդոնը: «Կցանկանայինք լսել, թե ինչպիսին է եղել նրանց ազդեցությունը ձեր կյանքում՝ անկախ նրանից դուք այժմ երիտասարդ կանանց շարքերում եք, թե վաղուց լքել եք այդ շարքերը»: 

 

Երիտասարդ կանանց առաջարկվում է սոցիալական կայքերում տեղադրել և #strivetobe հեշթեգի միջոցով կիսվել, թե ինչ ազդեցություն է երիտասարդ կանանց ներկա կամ նախկին ղեկավարն ունեցել իրենց կյանքում։ Ողջունելի է նաև, որ նրանք հնարավորության դեպքում կապ հաստատեն իրենց ղեկավարներին և պատմեն նրանց այդ ազդեցության մասին: Այս մարտահրավերը տրվում է Երիտասարդ կանանց կազմակերպության ներկա և նախկին բոլոր անդամներին: 

 

Յուրաքանչյուր մարտահրավերի նպատակն է՝ օգնելու երիտասարդ կանանց միաժամանակ տոնել կազմակերպության տարեդարձը և ավելի մոտենալ Քրիստոսին: 2020 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 16-ին (ԼՑԺ) տեղի կունենա «Դեմ առ դեմ» միջոցառում՝ նշելու 150-ամյա հոբելյանական տարեդարձը։

 

Հեռարձակման լեզուներ․ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ԱՆԼ (Ամերիկյան նշանների լեզու), թագալոգ, ֆրանսերեն, սեբուանո, սամոերեն, թոնգան, ճապոներեն, կորերեն, կանտոներեն, չինարեն (մանդարին), իտալերեն, ռուսերեն և գերմաներեն։