Ամառային առցանց համաժողով Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երիտասարդ ամուրիների համար

1 հունիսի 2020 թ․

COVID-19 համավարակի շարունակական ազդեցության պատճառով անհրաժեշտ է փոխել երիտասարդ ամուրիների համաժողովների ձևաչափը,

որոնք նախատեսվում են 2020 թ-ին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում: Համաժողովները տեղի կունենան առցանց հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը: Մենք հրավիրում ենք Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի բոլոր երկրների երիտասարդ ամուրիներին մասնակցել համաժողովին: Համաժողովը կանցկացվի երեք հիմնական լեզուներով. ուկրաիներեն, անգլերեն և ռուսերեն: Ըստ անհրաժեշտության, կարող են նաև լինել առանձին նիստեր այլ լեզուներով: Պատվո վարքականոնը և անհրաժեշտ թույլտվությունները ներկայացված են կայքում, որոնք պետք է ստորագրվեն գրանցման ընթացքում:

Համաժողովի գրանցումը կսկսվի հունիսի 1-ին և կավարտվի հուլիսի 5-ին: Առցանց համաժողովի մասնակցությունն անվճար է: Եվրոպական Միության երկրների երիտասարդ ամուրիները կարող են համաժողովին մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով՝

https://conf2020eu.eu/։

Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Բելառուսի և Ղազախստանի երիտասարդ ամուրիները կարող են համաժողովին մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով՝ https://conf2020eu.eu/։

Մասնակիցները կարող են համաժողովի ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալ հետևյալ կապուղիներով.

Instagram: https://www.instagram.com/confa_ysa/,

Facebook: https://www.facebook.com/groups/ysaLDSrus/,

Telegram: https://t.me/YSA_conference_2020։

18-30 տարեկան երիտասարդ ամուրիները, ինչպես նաև ոչ անդամները, կարող են համաժողովին մասնակցելու համար գրանցվել առանց իրենց Եկեղեցու համապատասխան միավորի նախնական հաստատման:

31-35 տարեկան երիտասարդ ամուրիները, ովքեր ցանկանում են մասնակցել համաժողովին, պետք է ունենան գործող տաճարային երաշխավորագիր: Նրանք պետք է հաստատում ստանան Եկեղեցու իրենց միավորի ղեկավարից: Իր հերթին, այդ միավորի ղեկավարը պետք է զանգահարի կամ հաղորդագրություն ուղարկի Քրիստինա Նիկողոսյանին՝ Telegram-ի կամ WhatsApp-ի +7 911 123-15-56 հեռախոսահամարով՝ տեղեկացնելով նրան հարցազրույցն անցած տվյալ թեկնածուի մասին:

32-35 տարեկան ոչ անդամները հրավիրված չեն մասնակցելու: Գրանցման ժամանակ, 2002 թ-ին ծնված մասնակիցները, ովքեր հուլիսի 30-ից հետո դառնում են 18 տարեկան, պետք է կցեն իրենց ծնողների կամ խնամակալների կողմից ստորագրված համաձայնության ձևաթղթի սքանավորված պատճենը:

Եթե Եկեղեցու միավորի ղեկավարը զգում է, որ 18-30 տարեկան կամ 31-35 տարեկան որևէ մասնակից չպետք է մասնակցի այս համաժողովին, ապա նա պետք է կապ հաստատի իր շրջանի, ցցի կամ միսիայի նախագահի հետ: Նրանք, իրենց հերթին, կարող են կապվել տարածաշրջանային յոթանասունականների հետ: Այդ օրինաչափությունը գործում է նաև ցանկացած այլ հարակից հարցերի դեպքում: