Թեման` Վարդապետություն և Ուխտեր 64․33–34 հատվածներն են։
Ամբողջ գալիք տարվա ընթացքում Վերջին Օրերի Սրբերի աշխարհասփյուռ երիտասարդներին կհիշեցվի նրանց դերի մասին, որը նախագահ Ռասսել Մ. Նելսոնն անվանել է Երկրի վրայի «մեծագույն աշխատանքը» (տես «Իսրայելի հույսը», Երիտասարդների համաշխարհային հավաք, 3 հունիսի 2018 թ․)։
Երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունների կողմից ուղարկված նամակում նշվում է, որ 2021 թվականի երիտասարդների թեման հետևյալն է․ «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի։ Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է: Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը» (Վարդապետություն և Ուխտեր 64․33-34, շեշտադրումն ավելացված է)։
Թեման ընտրվել է՝ «Իսրայելը հավաքելու Տիրոջ երիտասարդների գումարտակում ընդգրկվելու» մարգարեի հրավերին ի պատասխան («Իսրայելի հույսը») և 2021 թվականի սեմինարիայի ուսման ու Եկ Հետևիր Ինձ դասընթացին համապատասխան։
Այդ նամակը խրախուսում է ծնողներին և երիտասարդների ղեկավարներին տարվա ընթացքում ուսուցանել այս թեմատիկ հատվածի սկզբունքները տանը և եկեղեցում։ Այդ թեման կարող է օգտագործվել նաև որպես երիտասարդների ելույթների թեմա հաղորդության ժողովներին և կծառայի հիմնական ուղղություն երիտասարդների միջոցառումների, այդ թվում՝ ճամբարների, համաժողովների և հոգևոր հավաքների համար։ Այդ թեման նաև կօգտագործվի FSY (Երիտասարդներին զորացնելու համար) համաժողովների ժամանակ աշխարհով մեկ։