Երախտագիտության իմ ընդհանրական պատմության հիմքում գտնվող պատմությունը

Մի անսպասելի զարթոնք

Դուք երբևէ արթնացե՞լ եք գիշերվա կեսին՝ հստակ մտքով կամ տպավորությամբ: Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ իմ սպասավորությունը սկսելուց ի վեր, ես ունեցել եմ անսպասելի զարթոնքի փորձառություններ: Դրանցից շատերն ապացուցել են, որ դրանք եղել են հատուկ և սրբազան պահեր Աստծուց: Ես ուզում եմ պատմել նման փորձառությունից մեկը, որը վերաբերում է այսօր՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին թողարկված հատուկ տեսաուղերձին:  

Մի քանի շաբաթ առաջ ես գիշերվա կեսին արթնացա այն մտքով, որ պետք է երախտագիտության աղոթք ասեմ Աստծուն՝ աշխարհի բոլոր նրա զավակների համար: Գլխումս պտտվում էին մտքերն այն ամենի մասին, որոնց համար մենք պետք է երախտապարտ լինենք, և թե ինչպես կարող են երախտագիտության այդ խոսքերը բժշկող ոգի դառնալ մեր կյանքում։  Ոգեշնչվելուն պես հատուկ մանրամասներ հայտնվեցին մտքումս և սրտումս, ներառյալ՝ երբ և ինչպես պետք է կիսվեմ այդ ուղերձով։ Այսօր տարածված տեսաուղերձը պատահական չի առաջացել. դա այն ուղերձներից մեկն է, որն առաջ է եկել երկնքից:  

Աստծո մեծագույն պարգևներից մեկը

2018 թվականին Եկեղեցու նախագահ կանչվելուց ի վեր, Հոգին բազմիցս սերմանել է այն միտքը, թե որքան շատ է Տերը ցանկանում հայտնել Իր միտքն ու կամքը:  Հայտնություն ստանալու հրաշալի արտոնությունն Աստծո մեծագույն նվերներից մեկն է Իր զավակներին, որը հասանելի է բոլորիս։

Անկախ նրանից, թե ով եք դուք, կարող եք աղոթել ձեր Երկնային Հորը ձեր կյանքի առաջնորդության և ուղղորդման համար: Եթե դուք սովորեք լսել Տիրոջը Նրա հուշումների միջոցով, կարող եք աստվածային առաջնորդություն ստանալ մեծ և փոքր հարցերում:  

Ես երախտապարտ եմ իմ կյանքում ունեցած զարթոնքների համար, որոնք օգնեցին ինձ իմանալ, որ երկինքն իսկապես բաց է այսօր: Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը՝ Հոր կամքը լսելու և ամեն ինչում շնորհակալություն հայտնելու մեծագույն օրինակն է:  

Ամեն բանի մեջ գոհացեք

Ինչպես ասել եմ իմ տեսաուղերձում, ես եզրակացրել եմ, որ մեր օրհնությունները հաշվելը շատ ավելի լավ է, քան մեր խնդիրները պատմելը։ Անկախ մեր իրավիճակից, մեր արտոնությունների համար երախտագիտության ցուցաբերումը եզակի, արագ գործող, և տևական հոգևոր դեղատոմս է: Պարզ ասած «Ամեն բանի մէջ գոհացէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.18):

Խնդրում եմ, որ առաջիկա յոթ օրվա ընթացքում ընդունեք սոցիալական լրատվամիջոցները ձեր անձնական երախտագիտության օրագրով հեղեղելու իմ հրավերը՝ #GiveThanks հեշթեգի միջոցով : Եվ խնդրում եմ, միացեք ինձ և մյուսներին՝ ամենօրյա աղոթքի միջոցով շնորհակալություն հայտնելով Աստծուն: Աղոթքները հրաշքներ են առաջ բերում: Եկե՛ք բոլորս դիմենք Աստծուն և ավելի լիովին ապավինենք Նրան:

Կիսվեք երախտագիտության զորությամբ

«Մեր օրհնությունները հաշվելը շատ ավելի լավ է, քան մեր խնդիրները պատմելը։ Անկախ մեր իրավիճակից, մեր արտոնությունների համար երախտագիտության ցուցաբերումը եզակի, արագ գործող, և տևական հոգևոր դեղատոմս է»։  -Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երախտագիտության բժշկող զորությունն ուղերձ է բոլորի համար: Մենք խրախուսում ենք ձեզ կիսվել այս տեսանյութով ընտանիքի և ընկերների հետ՝ առաջիկա յոթ օրվա ընթացքում սոցիալական լրատվամիջոցները հեղեղելով երախտագիտության ալիքով: