Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը գիտի, թե ինչպես հաղթահարել դժվարությունները: Երբ նա երեխա էր, օդաչու դառնալու նրա երազանքը հեռու և անհնարին մի բան էր թվում: Նա ծնվել է աղքատ ընտանիքում: Հետո նա փախստական է եղել՝ սկզբում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և կրկին, մի քանի տարի անց՝ պատերազմից հետո: Ավելի ուշ, իր ընկերների հետ խաղալու փոխարեն, նա աշխատել է՝ օգնելով իր ընտանիքի լվացքատան բիզնեսին:
Միավորելով Աստծո հանդեպ հավատքը տքնաջան աշխատանքի հետ՝ նա հաստատակամություն հանդես բերեց, ի վերջո, դառնալով թռիչքների ղեկավարման կենտրոնի ավագ փոխնախագահ Լուֆթանսա ավիաուղիներում 1980-ականներին:
Հիշատակելով մի քանի ուշագրավ հերոսների հայտնի արկածային պատմություններից, ինչպիսիք են՝ «Մատանիների տիրակալը», «Աստղային պատերազմները», «Աննան «Կանաչ կտուրներ» ագարակից» և «Հարրի Փոթերը», առաքյալն ասաց, որ մարդիկ մեծ բաների կարող են հասնել: Անշուշտ, նրանք իրենց կյանքի պատմության հերոսներն են:
«Երբեմն դուք միայնակ եք զգում: Բայց դուք մենակ չեք: Դուք Աստծո զավակն եք: Նա ձեր Երկնային Հայրն է: Նա սիրում է ձեզ, և դուք կարող եք դիմել Նրան աղոթքով: Հիսուս Քրիստոսը ձեզ հետ է, և Նրա քավության ու զոհաբերության արդյունքները միշտ էլ հասանելի են ձեզ, որպեսզի հեռացնեն ցավը և սխալների հետևանքով առաջացած մենակությունը: Դուք ունեք հոգատար եպիսկոպոսներ, Եկեղեցու այլ ղեկավարներ և ձեր ծխի ընտանիքը, ովքեր կառաջնորդեն ու կօգնեն ձեզ», - ասել է երեց Ուխդորֆը։