Եկեղեցու անդամների բոլոր հանրային հավաքները ժամանակավորապես դադարեցվում են ողջ աշխարհում

12 մարտի 2020թ․

Հարգելի եղբայրներ և քույրեր
Ինչպես խոստացել էինք 11 մարտի 2020թ․ մեր նամակում, մենք
շարունակում ենք մշտադիտարկել ամբողջ աշխարհում COVID-19-ի վարակի
հետ կապված փոփոխվող իրավիճակը։ Մենք քննարկել ենք այս հարցի
վերաբերյալ տարածքների Եկեղեցու ղեկավարների, պետական պաշտոնյաների
և առողջապահության մասնագետների խորհուրդները, և փնտրել ենք Տիրոջ
առաջնորդությունը։ Այժմ մենք տրամադրում ենք ձեզ հետևյալ թարմացված
հրահանգները։
Անմիջապես, սկսած այս պահից, Եկեղեցու անդամների բոլոր հանրային
հավաքները ժամանակավորապես դադարեցվում են ողջ աշխարհում՝ մինչև
հետագայի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը։ Այդ
հավաքները ներառում են՝
• Ցցերի համաժողովները, ղեկավարների համաժողովները և այլ խոշոր
հավաքները,
 Հանրային բոլոր երկրպագության ծառայությունները, այդ թվում
հաղորդության ժողովները,
• Ճյուղերի, ծխերի և ցցերի միջոցառումները։
Որտեղ հնարավոր է, ղեկավարները պետք է վարեն ղեկավարների
կարևոր ժողովները տեխնոլոգիաների միջոցով։ Մասնավոր հարցերը կարող են
ուղղվել տեղի քահանայության ղեկավարներին։ Այս հարցի վերաբերյալ կտրվի
հետագա հրահանգավորում։
Եպիսկոպոսները պետք է խորհրդակցեն իրենց ցցերի նախագահների
հետ և որոշեն, թե ինչպես՝ ամիսը առնվազն մեկ անգամ, հաղորդությունը
հասանելի դարձնեն իրենց անդամներին։
Մենք խրախուսում ենք անդամներին հոգատար լինել միմյանց հանդեպ՝
սպասավորության ջանքերն իրականացնելիս։ Մենք պետք է հետևենք
մարդկանց օրհնելու և ոգեշնչելու Փրկիչի օրինակին։
Մենք բերում ենք մեր վկայությունը այս անորոշ ժամանակներում Տիրոջ
սիրո մասին։ Նա կօրնի ձեզ, որ գտնեք ուրախություն, ձգտելով առավելագույնս
ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով ցանկացած իրավիճակում։

Հարգանքով

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
ԵՒ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՔՎՈՐՈՒՄ