Արվեստի 12-րդ միջազգային մրցույթի մանրամասները

Արվեստի 12-րդ միջազգային մրցույթի մանրամասները

2022 թվականի գարնանը Եկեղեցու պատմության թանգարանը կանցկացնի արվեստի 12-րդ միջազգային մրցույթը և ցուցահանդեսը: Այս հոդվածում ներկայացված են` մրցույթի թեման, ներկայացման ժամկետները և այլ մանրամասներ այն մասին, թե ինչպես մասնակցել:

Նպատակները

Ժյուրիների մասնակցությամբ անցկացվող արվեստի այս միջազգային մրցույթի և ցուցահանդեսի նպատակներն են՝

1) խրախուսել Վերջին Օրերի Սրբերի կողմից որակյալ արվեստի ստեղծումը.

2) ցուցադրել Վերջին Օրերի Սրբերի մշակութային արտադրանքի ընդգրկվածությունն ու բազմազանությունը, որոնք դրսևորվում են տարբեր ոճերի, մեդիայի (նյութերի և գործիքների) և ձայների (ոճերի և թեմաների) միջոցով.

3) զարգացնել Եկեղեցու պատմության թանգարանի արվեստի հավաքածուն՝ գնման մրցանակների միջոցով:

Թեման

Արվեստի 12-րդ միջազգային մրցույթի թեման է՝ «Բոլորը նույնն են Աստծո համար»:

Թեման կապված է 2 Նեփի 26.33 հատվածի հետ, որտեղ ասվում է. «Տերը չի անում ոչինչ, եթե դա պարզ չէ մարդկանց զավակների համար. և նա հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է հեթանոսներին. և բոլորը նույնն են Աստծո համար՝ թե՛ հրեան, թե՛ հեթանոսը»:

Հիմնական ժամկետները

  • Արվեստի գործերի ներկայացման ժամկետներն են՝ 2021 թ. փետրվարի 1-ից հունիսի 1-ը
  • Ցուցադրության ակնկալվող ժամկետներն են՝ 2022 թ. մարտ-հոկտեմբեր

Ընդունելությունը և ընդհանուր կանոնները

  • Մրցույթին կարող են մասնակցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամները, որոնց տարիքը գերազանցում է 18-ը (անդամները պետք է լինեն 18 տարեկան մինչև ներկայացնելու վերջին օրը):
  • Յուրաքանչյուր արվեստագետ կարող է ուղարկել միայն մեկ արվեստի գործ:
  • Արվեստի գործերը պետք է կատարված և ավարտված լինեն 2018-ից հետո և մինչև ներկայացման վերջնաժամկետը:
  • Թանգարանը ողջունում է մշակութային և գեղագիտական ավանդույթների, ոճերի և գեղարվեստական մեդիայի բազմազանությունը: Մեդիան կարող է ներառել՝ նկարչություն, գծանկարչություն, տեքստիլ (գործվածքներ, մանագործություն) արվեստներ, լուսանկարչություն, տպագրություն, քանդակագործություն, ապակի, կավ, կերամիկա, փայտ, կաշի, քար, մետաղ, ավանդական և ժողովրդական արվեստներ, խառը մեդիա, մուլտիմեդիա, տեսանյութ, կինո և այլն: Այս մրցույթը բացառում է պոեզիան, գեղարվեստական կատարումը և երաժշտությունը:
  • Արվեստի գործի չափսերը չեն կարող գերազանցել 72 դյույմը (1,83 մետր) ամենաերկար կողմում, ներառյալ շրջանակը:
  • Արվեստի գործի քաշը չի կարող գերազանցել 300 ֆունտը (136 կիլոգրամ), ներառյալ շրջանակը:
  • Եթե արվեստի գործը ընտրվի մրցույթի երկրորդ փուլի համար, պետք է թանգարան հասնի ցուցադրմանը պատրաստ: Թանգարանը պատասխանատվություն չի կրում գեղարվեստական գործերի շրջանակավորման համար, ինչպես նաև դրանք ամրացնելու, կախելու կամ տեղակայելու սարքավորումների համար։

Ժյուրիի կազմավորման գործընթացը

  • Ժյուրիի հինգ անդամները կընտրվեն Միացյալ Նահանգների և / կամ աշխարհի տարածաշրջանային բազմազան տարածքներից և կընդգրկեն գեղագիտական ուսուցման ու փորձառու մասնագետների տարբեր ներկայացուցիչների:
  • Ժյուրիի կազմը կփոխվի մրցույթից մրցույթ՝ բացառելու համար կողմնակալության ցանկացած դրսևորում:
  • Ժյուրիի ղեկավարը անդամներին կտրամադրի հրահանգներ և գնահատման չափանիշներ, ինչպես նաև կաջակցի ժյուրիի բոլոր ընթացակարգերին, որոնք միտված են պաշտպանելու մրցույթի ազնվությունն ու հեղինակությանը: Ժյուրիի ղեկավարը չի քվեարկի:
  • Ժյուրիի աշխատանքը բաղկացած է երկու փուլերից: Առաջին փուլում ժյուրին կգնահատի թվային պատկերների կամ լուսանկարների միջոցով ներկայացված յուրաքանչյուր գործ և արվեստագետի հայտարարությունը՝ որոշելով, թե որ գործերն են ուղարկվելու երկրորդ փուլ: Երկրորդ փուլում կավարտվի արվեստի իրական նյութական առարկաների գնահատումը, ապա կորոշվի, թե որ աշխատանքներն են ընտրվում ցուցահանդեսի համար:

Ընտրության չափանիշները

Ժյուրին գնահատում է արվեստի գործերը՝ հիմնվելով երեք չափանիշների վրա.

  • Թեմատիկ համապատասխանեցում. արվեստի գործերը հաջողությամբ արտահայտում են Վերջին Օրերի Սուրբ թեմա, համապատասխանեցվում են մրցույթի թեմային և զուգորդվում են արվեստագետի համոզիչ հայտարարության հետ: Տեսակետը առանձնահատուկ է և ընդարձակ: Արվեստի գործերը խորացնում են դիտողի ընկալումը թեմայի վերաբերյալ:

 

  • Նորարարություն. Արվեստի գործը ունի ստեղծագործական և ինքնատիպ հայեցակարգ, միջավայր և մշակութային համատեքստ: Արվեստի գործը ուսումնասիրում է մշակույթի, տեղադրության և նորարար մտածողության յուրահատուկ զգացումը: Անհատական արտահայտությունն ինքնատիպ է, բացառիկ և տեղին: Ընդհանուր առմամբ, աշխատանքն իր հնարամտությամբ և ոճով գերազանցելու միտում ունի:

 

  • Գեղարվեստական արժեք. արվեստի գործն ունի հիանալի գեղագիտական և տեխնիկական նվաճումներ՝ ընտրված միջավայրում: Դատելով ընտրված միջավայրից՝ արտաքին գեղարվեստական տարրերն ունեն ամենաբարձր որակը: Նյութը և մեթոդը արդյունավետ կերպով արտահայտում են ընդհանուր ուղերձը։

Մրցանակներ

  • Գնման մրցանակները շնորհվում են թանգարանային հավաքածուն զարգացնելու նպատակով: Դրանք կընտրվեն համաձայն Եկեղեցու պատմության բաժնի տիպական գործընթացների՝ արվեստի գործերի և արտեֆակտների (հին մշակույթների մնացորդների) ձեռքբերման մասնագետների կողմից, ովքեր կխորհրդակցեն Եկեղեցու պատմության թանգարանի և Եկեղեցու պատմության բաժնի այլ մասնագետների հետ: Արվեստի գործերը, որոնք ստանում են Գնման մրցանակ, իրավունք չունեն ստանալու Արժանավորության մրցանակ:
  • Արժանավորության մրցանակները շնորհվում են ժյուրիի կողմից՝ (2 մրցանակ յուրաքանչյուր ժյուրիի կողմից) մրցութային գործերի գեղարվեստական գերազանցությունը ճանաչելու համար: Արժանավորության մրցանակի մրցանակակիրները ստանում են սահմանված դրամական պարգև՝ 500 ԱՄՆ դոլար:
  • Այցելուների ընտրության մրցանակները որոշվում են ցուցահանդեսի ավարտին՝ հիմնվելով թանգարանի այցելուների կողմից պատկերասրահում կատարված քվեարկության վրա: Ամենաշատ ձայներ հավաքած հինգ լավագույն մասնակիցները ստանում են սահմանված դրամական պարգև՝ 500 ԱՄՆ դոլար: Ցուցահանդեսի բոլոր ցուցանմուշները իրավունք ունեն ստանալ այցելուների ընտրության մրցանակներ՝ անկախ ստացած այլ մրցանակների:

Ինչպե՞ս մասնակցել

Մրցույթին հայտ ներկայացնելու համար խնդրում ենք հետևել ստորև ներկայացված հրահանգներին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 1-ն է:

  1. Ներկայացրեք այս ձևաթուղթը ձեր անձնական տվյալների, արվեստագետի կենսագրության և արվեստի գործերի նկարագրության հետ միասին:
  2. Ձևաթուղթը ներկայացնելուց հետո դուք կստանաք էլեկտրոնային նամակ՝ ձեր դիմումին արվեստի գործեր ավելացնելու հրահանգներով: Ձեր հայտը չի վերանայվի, քանի դեռ չեք ավարտել այս քայլը: