Ապագա մայրերի և երեխաների համար

Ս․ թ․ հոկտեմբերին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Մարդասիրական ծառայությունն իրականացրեց բարեգործական ծրագիր, որը նախաձեռնել էր Վանաձորի Ռոտարի ակումբը: Ծրագրի ավարտից հետո Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը նվիրաբերվեց Mindray Resona I9 ուլտրաձայնային սարքավորում, որը թույլ է տալիս իրականացնել վերարտադրողական առողջության բարձրակարգ հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին տարածաշրջանում:

people in a building

Վանաձորի բժշկական կենտրոնը Լոռու մարզում միակ բազմաֆունկցիոնալ ​​մարզային հիվանդանոցն է, որը սպասարկում է Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի և Գուգարք վարչական շրջանների բնակիչներին։ Նախածննդյան բաժանմունքում նորագույն սարքավորումների տեղադրումը թույլ է տալիս բուժառուներին ստանալ ծառայություններ, որոնց համար նրանք նախկինում ստիպված էին գնալ Երևան, ինչը ենթադրում էր լրացուցիչ ֆինանսական ծախսեր, իսկ ոմանց համար՝ տեղափոխման դժվարություններ։

Կենտրոնի բժիշկներն ու աշխատակիցները վստահ են, որ նոր սարքավորման շնորհիվ կկարողանան աննախադեպ մակարդակի հասցնել մարզում բժշկական ծառայությունների որակը։ Ժամանակին և ճշգրիտ ախտորոշում կատարելու շնորհիվ կբարելավի ապագա մայրերի և նրանց երեխաների առողջությունն ու բարեկեցությունը: Կենտրոնի ղեկավարները խորին երախտագիտություն և հույս հայտնեցին Եկեղեցու և Վանաձորի Ռոտարի ակումբի շարունակական համագործակցության համար:

man speaking at podium

Նախագծի ավարտական արարողության ժամանակ ելույթ ունեցավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երևանի շրջանի նախագահ Վարուժան Պողոսյանը։ Նա խոսեց Եկեղեցու մարդասիրական գործունեության մասին Հայաստանում և այլ երկրներում: Նա նշեց, որ նման նախաձեռնություններն իրականացվում են անդամների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ և ընդգծեց, որ հասարակական և կրոնական կազմակերպությունների համատեղ ջանքերը իրական օգուտներ են բերում շատ մարդկանց՝ բարելավելով համայնքային կյանքը։