Հունվարի 4
Հիսուսն ինձ համար օրինակ է
Օրհներգ. «Հետևիր ինձ»
1. Անջատեք տան բոլոր լույսերը կամ կապեք աչքերը, եթե դեռևս լույս է:
Ընտանիքի անդամներից մեկին խնդրեք մի դժվար առաջքադրանք կատարել,
ինչպես օրինակ` թերթիկի վրա նախադասություն գրել կամ գտնել մի քանի
առարկաներ և դնել դրանք մի տեղ: Ապա միացրեք լույսերը կամ հանեք
աչքերի կապը և ցույց տվեք, թե որքան հեշտությամբ կարելի է կատարել նույն
առաջադրանքը լույսի առկայության դեպքում:
2. Կարդացեք Հովհաննես Ը.12: Տվեք հետևյալ հարցերը.
ա. Ինչպե՞ս է Հիսուսը լույս հանդիսանում աշխարհի համար:
բ. Ինչպե՞ս է Նա մեզ լույս տալիս: (Նա տալիս է մեզ Իր օրինակը:)
3. Թվարկեք ուղիներ, որոնցով Հիսուսը օրինակ ծառայեց.
ա. Նա ցույց տվեց, թե ինչպես պետք է մկրտվել (տես Մատթեոս Գ.13–17):
բ. Նա սիրում էր երեխաներին (տես Մարկոս Ժ.13–16):
գ. Նա օգնեց հիվանդներին և անդամալույծներին (տես Մարկոս Զ.53–56):
դ. Նա բարի էր (տես Հովհաննես Դ.6–10):
ե. Նա ներեց նրանց, ովքեր անգութ գտնվեցին Իր հանդեպ (տես Ղուկաս ԻԳ.34):
զ. Նա մեզ ցույց տվեց, թե ինչպես աղոթել (տես Մատթեոս Զ.5–13):
է. Նա սովորեցրեց ճշմարտության կարևորության մասին (տես Հովհաննես Ը.32):
ը. Նա դիմակայեց բոլոր փորձություններին (տես Մատթեոս Դ.2–10):
Բացատրեք, որ Հիսուսը միշտ ընտրում էր կատարել Հոր կամքը: Նա միշտ սեր
էր ցուցաբերում ուրիշների հանդեպ: Հարցրեք. «Ինչպե՞ս մենք կարող ենք
սովորել հետևել Հիսուսի օրինակին»: Բացատրեք, որ որոշում կայացնելիս
մենք պետք է հարցնենք ինքներս մեզ` «Ի՞նչ կաներ Հիսուսը»:
Հյուրասիրություն Շաքարավազով և դարչինով թխվածքաբլիթներ
Թխվածքաբլիթների խմորի
համար.
1 բաժակ կարագ
1½ բաժակ շաքարավազ
2 ձու
1 թ.գ. վանիլին
2¾ բաժակ ալյուր
1 թ.գ. սոդա
½ թ.գ. աղ
Դարչինով և շաքարավազով խառնուրդի համար.
2 ճ.գ. շաքարավազ և 2 թ.գ. դարչին
Խառնեք թխվածքաբլիթների խմորի բաղադրիչները: Գնդիկներ պատրաստեք և գլորեք շաքարավազի
խառնուրդի մեջ: Թխեք 175°C ջերմաստիճանով 8 րոպե: