Հունվար 30

Հունվար 30

Գաղափարներ փոքր երեխաների դասի համար

Թեմա. Ընտրությունները կատարել նախօրոք

Երգ. “Choose the Right Way” (Children’s Songbook, p. 160)

Միջոցառում

Ձեր ընտանիքին ցույց տվեք հետևյալ նկարը.

Խնդրեք նրանց պատկերացնել, որ կանգնած են այս ճանապարհին և իրենց առջև տեսնում են այս խաչմերուկները: Հարցրեք.

  • Ո՞ր ճանապարհը կընտրեիք:
  • Ինչո՞ւ:

Ասացեք ձեր ընտանիքին, որ Եկեղեցու շատ ղեկավարներ իրենց ելույթներում հիշատակել են Հրաշքների աշխարհում Ալիսայի պատմությունից մի պահ: (Եթե ունեք այդ գիրքը, ցույց տվեք ձեր երեխաներին և թույլ տվեք, որ նրանք նայեն գրքի նկարները:) Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը իր ելույթներից մեկում ասել է.

«Եկեք չլինենք Լյուիս Քերոլի «Ալիսան Հրաշքների աշխարհում» դասական գործի հերոսի՝ Ալիսայի պես անվճռական: Դուք կհիշեք, որ երբ նա մոտենում է խաչմերուկին, նրա առաջ երկու ճանապարհ է բացվում, երկուսն էլ գնում են առաջ, սակայն հակառակ ուղղություններով: Նրա առաջ հայտնվում է Չեշիրյան կատուն, որին Ալիսան հարցնում է. «Ո՞ր ճանապարհն ընտրեմ»:

Կատուն պատասխանում է. «Դա կախված է նրանից, թե դու ուր ես ուզում գնալ: Եթե չգիտես, թե ուր ես ուզում գնալ, կարևոր չէ, թե որ ճանապարհը կընտրես»: 

Ի տարբերություն Ալիսայի, մենք բոլորս էլ գիտենք` ուր ենք ուզում գնալ, և կարևոր է, թե որ ճանապարհով ենք գնում, քանզի, ընտրելով մեր ճանապարհը, մենք ընտրում ենք մեր նպատակակետը»:

 (Թոմաս Ս. Մոնսոն, «Ընտրության երեք դասերը», Լիահոնա, նոյեմբեր 2010թ.):

Բացատրեք ձեր երեխաներին, որ «նպատակակետը» այն վայրն է, ուր մենք գնում ենք: Երբ Նախագահ Մոնսոնն ասում է, որ մենք գիտենք, թե ուր ենք գնում, նա նկատի ունի այն, թե մենք ուր ենք ցանկանում գնալ. նա նկատի ունի, որ մենք ցանկանում ենք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Եվ նա մեզ ասում է, որ երբ մենք ընտրում ենք որևէ ճանապարհ, մենք նաև ընտրում ենք այն, թե ինչ ձեռք կբերենք վերջում:

Հիմա դրեք երեք նկարներ կամ երեք տարբեր առարկաներ (կամ առարկաների խումբ) երեք ճանապարհների վերջում, որոնք դուք ցույց տվեցիք դասի սկզբում: Մի նկարը (առարկան) պիտի ներկայացնի երեխաներ համար ինչ-որ թանկարժեք ու ցանկալի բան` մեծ քանակությամբ համեղ ուտելիք, իրենց երազանքի մի մեծ խաղալիք կամ մի մեծ խնջույք և այլն: Մեկ այլ նկար (առարկա) պիտի ներկայացնի մի լավ նվեր, բայց ոչ այնքան լավ, որքան առաջինը: Իսկ երրորդ նկարը (առարկան) պիտի ներկայացնի ինչ-որ բան, որը երեխաները երևի անում են ամեն օր` քնել, մի բաժակ ջուր, մի կտոր միրգ: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչ նպատակակետ կընտրեին: Նրանց բացատրեք, որ հիմա երբ նրանք տեսնում են, թե ուր են ուզում հասնել, շատ հեշտ է ընտրել ճանապարհը:

Ապա խնդրեք երեխաներին պատկերացնել, որ երբ իրենք ավելի են մոտենում այս ճանապարհների խաչմերուկին, նրանք տեսնում են, որ երեք ճանապարհները շատ տարբեր են: Ճանապարհը, որը տանում է դեպի առաջին նվերը, պատրաստված է քարերից և փռված է կիզիչ արևի տակ, ճանապարհը, որը տանում է դեպի երկրորդ նվերը, անցնում է անտառով, իսկ երրորդ ճանապարհը սալահատակ է և անցնում է կանաչ պուրակով ու այնտեղ կարելի է գնալ ավտոմեքենայով: Հարցրեք.

  • Երբ դուք ավելի մոտիկից տեսնեք ճանապարհները, կցանկանա՞ք ընտրել մեկ այլ ճանապարհ:

Հիշեցրեք ձեր ընտանիքին, որ երբ ընտրում ենք մեկ այլ ճանապարհ, մենք նաև ընտրում ենք մեկ այլ նպատակակետ: Բացատրեք, որ շատ անգամներ մեր կյանքում մենք ստիպված կլինենք ընտրել` որ ճանապարհով գնալ, իսկ դեպի Երկնային Հայրը տանող ճանապարհը կարող է հեշտ չլինել, և երբեմն մենք կցանկանանք ընտրել մեկ այլ՝ հեշտ ճանապարհ: Այդպիսի դեպքերում մենք կարող ենք մոռանալ մեր նպատակի մասին:

Նախագահ Մոնսոնն ասել է. «Ես ձեզ խնդրում եմ այժմ այստեղ վճռել չշեղվել այն ճանապարհից, որը տանում է դեպի մեր նպատակը՝ հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ»: (Թոմաս Ս. Մոնսոն, «Ընտրության երեք դասերը»):

Ձեր երեխաներին ցույց տվեք ստորև բերված նկարները: Օգնեք նրանց կարդալ յուրաքանչյուր իրավիճակի տեքստը կամ կարդացեք այն նրանց համար և խնդրեք նրանց որոշել, թե ինչպիսին կլիներ իրենց պատասխանը յուրաքանչյուր իրավիճակի դեպքում: Նշեք, որ նրանց կյանքում որոշ իրավիճակներ անմիջապես չեն պատահի (քանի որ, օրինակ` նրանք չեն սովորում դպրոցում և ստիպված չեն տնային աշխատանք կատարել): Բայց եթե նրանք ճիշտ ընտրություն կատարեն հիմա, նրանց համար ավելի հեշտ կլինի ճիշտ որոշում կայացնել, երբ իրենց կյանքում հանդիպեն նման իրավիճակի:

Միասին ներկայացրեք մի քանի այլ իրավիճակներ, որոնք կարող են պատահել երեխաների կյանքում, երբ նրանք ստիպված կլինեն որոշել` ինչ պատասխանել կամ ինչ անել:

նախօրոք կատարել ընտրություն

Հյուրասիրություն. Դեղձով կարկանդակ

1 տուփ (800 գր) դեղձի պահածո (կտրտել, եթե նախօրոք կտրտած չէ)

 դարչին

1 բաժակ ալյուր

1¼ թեյի գդալ փխրեցուցիչ

¼ թեյի գդալ աղ

1 բաժակ սպիտակ շաքարավազ

1 ձու

¼ բաժակ փափկացրած կարագ

Նախօրոք ջեռոցը տաքացրեք մինչև 175°C. Քամեք դեղձը և վրան ցանեք դարչին: Տեղադրեք դեղձը թխվածքի 22 սանտիմետրանոց քառակուսի ամանի մեջ: (Կրկնապատկեք բաղադրատոմսը 22 X 33 սմ ամանի համար:)

Հարեք ձուն, շաքարավազը և ալյուրը, մինչև դառնա համասեռ զանգված: Վրան շարեք դեղձը: Ապա հալած կարագը շաղ տվեք ալյուրի խառնուրդի վրա: Եփեք մոտ 45 րոպե կամ մինչև դառնա բաց շագանակագույն: Մատուցեք հարած սերուցքի կամ պաղպաղակի հետ:

jan30kace.png