«Ուսուցանել Փրկչի ձևով» հեռարձակում երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետ

Սոլթ Լեյք Սիթի, Յուտա

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը 2022 թ․ հունիսի 12 -ին՝ կիրակի օրը, ելույթ կունենա «Ուսուցանել Փրկչի ձևով» հատուկ հեռարձակման ժամանակ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Այս եզակի իրադարձությունը Եկեղեցու բոլոր անդամների համար է, ովքեր ուսուցանում են կա՛մ իրենց կոչման մեջ կա՛մ իրենց տանը:

Երեց Ուխդորֆը կկիսվի սկզբունքներով, որոնք կօգնեն յուրաքանչյուր անդամի ուրախություն և հաջողություն գտնել ավետարանը ուսուցանելիս և մեծացնել Փրկչի պես ուսուցանելու իրենց կարողությունը:

Տեղական ղեկավարներին խրախուսվում է ընտրել իրենց տարածքի Եկեղեցու անդամների դիտման ամենահարմար օրն ու ժամը: Ուսուցիչների խորհրդի ժողովները կարող են կատարյալ հնարավորություն լինել հեռարձակումը դիտելու համար:

Ինչպես դիտել

Հունիսի 12-ից սկսած հեռարձակումը հասանելի կլինի տարբեր լեզուներով՝

  • Եկեղեցու արբանյակային համակարգով (նախատեսված ժամանակացույցի համաձայն)
  • Broadcasts.ChurchofJesusChrist.org (հասանելի է երկու շաբաթ)
  • YouTube (ուղիղ և ըստ պահանջի հեռարձակում)
  • Latter-day Saints Channel (ուղիղ հեռարձակում և ըստ պահանջի)
  • Ավետարանի գրադարանում (ուղիղ եթերով և ըստ պահանջի տեսանյութով, ինչպես նաև աուդիո և տեքստային ձևաչափով՝ 39 լեզուներով)

Հեռարձակման մանրամասների՝ ներառյալ ուղիղ եթերների, հասանելի լեզուների և լսողության խանգարում ունեցողների ենթագրերի համար, ծանոթացեք հեռարձակման ժամանակացույցի հետ։

Արբանյակային սարքավորումների և հեռարձակման հետ կապված օգնության համար ցցի տեխնոլոգիայի մասնագետները պետք է մուտք գործեն mhtech.ChurchofJesusChrist.org։