Գաղափարներ ավագ երեխաների դասի համար Թեմա. Ջոզեֆ Սմիթը Սրբազան պուրակում Օրհներգ. «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը» (Հիմներ և մանկական երգեր, էջ 14)

 

Միջոցառում

1

 

Ձեր ընտանիքին ցույց տվեք Ջոզեֆ Սմիթի նկարներից մեկը Սրբազան պուրակում: Երեխաներին հարցրեք, արդյոք նրանք կարող են բացատրել` ինչ պատահեց այնտեղ:

Կարող եք տալ հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք նրանց հիշել, թե ինչ պատահեց: Բոլոր պատասխանները կարելի է գտնել Ջոզեֆ Սմիթ - Պատմությունում:

· Ո՞վ է տղան այս նկարում:

· Քանի տարեկան է նա: 1.7

· Ի՞նչ է նա տեսնում: 1.16

· Ո՞վ հայտնվեց նրան 1.16–17

· Ի՞նչ արեց նա, նախքան կստանար այս տեսիլքը: 1.15

· Նա ի՞նչ սուրբ գրություններ կարդաց, որոնք ուղղորդեցին նրան աղոթելու: 1.11

· Որտե՞ղ տեղի ունեցավ այս տեսիլքը: 1.3, 14

· Ի՞նչ հարցեր տվեց այս տղան: 1.18

· Ո՞րն էր նրա հարցի պատասխանը: 1.19

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին պատմել ձեզ, թե Առաջին Տեսիլքի մասին գիտելիքը ինչպե՞ս է ազդում իրենց կյանքի վրա: 

Նշեք, թե ի՞նչ կարող ենք սովորել Առաջին Տեսիլքից:

· Հիսուսն ու Երկնային Հայրը կենդանի են և ունեն ֆիզիկական մարմիններ:

· Հիսուսն ու Երկնային Հայրը երկու առանձին էակներ են:

· Երկնային Հայրը գիտի մեզ անուններով (Աստված Ջոզեֆին կոչում էր անունով):

· Երկնային Հայրը պատասխանում է անկեղծ աղոթքներին:

· Ճշմարիտ Եկեղեցին Երկրի վրա չէր այն ժամանակ, երբ Ջոզեֆն աղոթում էր Սրբազան պուրակում:

Կարող եք կարդալ և քննարկել նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ պատմությունը.

«Երբ ես փոքր երեխա էի, իմ ծնողներն օրինակով ուսուցանում էին ինձ աղոթել: Ես սկսում էի աղոթել, մտքում ունենալով Երկնային Հոր պատկերը, ով հեռու էր: Երբ մեծացա, փոխվեց աղոթքի հետ կապված իմ փորձառությունը: Երկնային Հայրը իմ մտքում դարձավ մեկը, ով մոտ էր ինձ և անթերի գիտեր ինձ:

Այդ փոփոխությունը եկավ, երբ ես անսասան վկայություն ձեռք բերեցի Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին: Գարնանային այդ գեղեցիկ օրը Երկնային Հայրը պուրակում էր: Նա Ջոզեֆին անունով կոչեց: Եվ Նա ներկայացրեց հարություն առած աշխարհի Փրկիչին` որպես Իր «Սիրելի Որդի»: Երբ էլ որ աղոթեք, որտեղ էլ որ աղոթեք, այդ հիանալի փորձառության վկայությունը կարող է օրհնել ձեզ:

Մեր Երկնային Հայրը փառավոր Աստվածն է, ով աշխարհներ է ստեղծել իր Սիրելի Որդու միջոցով: Նա լսում է մեր աղոթքներն այնքան հստակ, որքան Ջոզեֆի աղոթքը, որը կարծես ասված էր Իր ներկայությամբ: Նա մեզ այնքան էր սիրում, որ տվեց Իր Որդուն` որպես մեզ Փրկիչ: Այդ պարգևով Նա հնարավոր դարձրեց, որ մենք ձեռք բերենք անմահություն և հավերժական կյանք: Եվ Նա մեզ առաջարկում է  հնարավորություն` հաղորդակցվել Իր հետ Իր Որդու անունով ասված աղոթքով այնքան հաճախ, որքան մենք կընտրենք:

Որպես ձեր ուսուցիչ և ձեր ընկեր, ես խոստանում եմ, որ Աստված կպատասխանի ձեր աղոթքներին և Սուրբ Հոգու զորությամբ  դուք ինքներդ կարող եք իմանալ, որ պատասխանները Նրանից են» (President Henry B. Eyring, “Praying to our Father”, Friend, June 2015):

Եզրափակեք դասը`բերելով ձեր վկայությունը Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի ճշմարտացիության մասին: 

Լրացուցիչ առաջարկներ.

Խաղացեք «Ձգենք փայտը» խաղը, որը Ջոզեֆը խաղում էր, երբ  պատանի էր:

Բացատրեք կանոնները.

Այս խաղը երկու մարդու համար է և լավ է ստացվում, երբ  երկուսն էլ համարյա նույն կազմվածքն ունեն: Նստեք հատակին դեմքով դեպի ձեր հակառակորդը: Ձեր ոտքերը դրեք հակառակորդի ոտքերի դեմ դիմաց, այնպես, որ կարողանաք հրել միմյանց կրունկներով` գետնի վրա և մատներով`օդում: 

Երկուսդ էլ բռնվեք հաստ փայտից: Երբ սկսելու ազդանշանը տրվում է, յուրաքանչյուրդ քաշում եք փայտը, փորձելով գետնից պոկել հակառակորդին կամ ստիպել նրան թողնել փայտը:

Հյուրասիրություն. շոկոլադե թխվածքաբլիթ չամիչով

2 բաժակ փափկացրած մարգարին 

2 միջին չափի ձու

1 թեյի գդալ վանիլին

¾ բաժակ շագանակագույն շաքարավազ

¾ բ. սպիտակ շաքարավազ 

1 թեյի գդալ ջուր

1 թեյի գդալ կերակրի սոդա 

½ թեյի գդալ աղ 

2½ բաժակ ալյուր

2 բաժակ չամիչ

1 շոկոլադի սալիկ, կտրտած

Խառնեք մարգարինը, ձուն, վանիլինը, շաքարավազը, ջուրը և կերակրի սոդան: Աստիճանաբար ավելացրեք ալյուրը, աղը, շոկոլադը, չամիչը:

Լավ խառնեք, գդալով վերցրեք և տեղադրեք թխվածքի ամանի մեջ: Թխեք 190°C  8 րոպե:

01