Տեսանյութ. «Հիսուսն ընտրում է Իր Առաքայալներին»
Դոմինոյի քարերը շարեք մի գծով: Դրեք դրանք իրարից այնքան հեռու, որ երբ մեկն ընկնի, գցի հաջորդին: Երբ դուք գցեք առաջինը, խնդրեք ձեր ընտանիքին դիտել շղթայական ռեակցիան: Նրանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե մի դոմինոն ինչպիսի ազդեցություն ունի մնացած բոլոր դոմինոների վրա: Բացատրեք, որ մենք նույնպես կարող ենք շղթայական ռեակցիայով ազդել ուրիշների, օրինակ` ընտանիքի և ընկերների կյանքի վրա: Եթե մենք գոնե մի մարդու սովորեցնենք սիրել Աստծուն և հնազանդվել Նրան, երբեմն կարող ենք դիպչել շատ ուրիշ մարդկանց կյանքին:
Ցույց տվեք նկարը, որտեղ Հիսուսը կանչում է աշակերտներին: Պատմեք պատմությունը, երբ Հիսուսը կանչում է իր աշակերտներից մի քանիսին (տես Ղուկաս 5.1-11): Օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ, թե Հիսուսը ինչ նկատի ուներ, երբ ասաց, որ Ինքը կսովորեցնի նրանց «մարդկանց որսալ»: Բացատրեք, որ մենք բոլորս կարող ենք օգնել Տիրոջը «մարդկանց որսալու» գործում:
Քննարկեք.
- Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դրական ազդենք ուրիշների վրա:
Ահա մի քանի հնարավոր պատասխաններ.
- Միշտ աղոթել
- Սովորել պատմություններ սուրբ գրություններից
- Ձգտել զգալ Սուրբ Հոգին
- Անգիր անել երգեր, օրհներգեր կամ սուրբ գրային հատվածներ
- Օրինակ ծառայել
- Պատմել ընկերներին Հիսուս Քրիստոսի մասին
- Լինել ջանասեր
- Օգնել ուրիշներին
- Աղոթել ուրիշների համար
- Բարի լինել
- Ներել ուրիշներին
- Քաղաքավարի լինել
Կոչ արեք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին ընտրել մի ճանապարհ, որպեսզի դրական ազդեն ուրիշների վրա հաջորդ շաբաթվա ընթացքում: Վկայեք, որ երբ մենք աղոթենք ու փորձենք անել հնարավոր ամեն բան, ապա կարող ենք դառնալ «մարդկանց որսորդներ»:
Խաղ
Նախքան Հիսուս Քրիստոսի Առաքյալ դառնալը Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ձկնորսներ էին: Կարո՞ղ եք (ձախից աջ) դասավորել Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի բռնած ձկները:

Հյուրասիրություն. Աղի ձկնիկով նախաճաշիկ
Բաղադրիչներ.
Կապույտ անձեռոցիկներ
Փոքրիկ բաժակներ
Աղի ձողիկներ
Ոսկե ձկնիկ քրեքերներ,
Հալած շոկոլադ
Բացեք յուրաքանչյուր անձեռոցիկը և մեջտեղում դրեք մի ձկնիկ (անձեռոցիկը օվկիանոսն է):
Յուրաքանչյուրի բաժակի մեջ դրեք մի քիչ հալած շոկոլադ (սա խայծն է): Օգտագործեք աղի ձողիկը` որպես ձկնորսական կարթաձող: Ձողը թաթախեք խայծի մեջ (հալած շոկոլադի) և կպչուն ծայրն օգտագործեք ձկնիկը բռնելու համար: Կերեք կարթաձողը , ձկնիկը և խայծը:
