Միջոցառում

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին պատկերացնել, որ իրենք գտնվում են հետևյալ իրավիճակում.
Ձեր տունը վառվում է: Առաջին հերթին հետևյալ քայլերից ո՞րը կանեիք` դուրս բերել կահույքը, փրկել ընտանիքի անդամներին, դուրս բերել հեռուստացույցը և համակարգիչները, փրկել փողերն ու փաստաթղթերը: Ինչո՞ւ դուք կատարեցիք այդ ընտրությունը:
Ընտանիքի հետ քննարկեք այն փաստը, որ այս բոլոր բաները կարևոր են, բայց ընտանիքի անդամներին փրկելը ամենակարևորն է, ուստի դա պետք է լինի առաջին բանը, որը դուք պիտի անեք:
Բացատրեք, որ այսպիսի իրավիճակում հեշտ է կատարել ընտրությունը: Բայց ամեն օր մենք պետք է որոշենք, թե որոնք են ամենակարևոր բաները, որ պիտի անենք, և շատ հաճախ մենք դժվարանում ենք կատարել ճիշտ ընտրություն:
Խնդրեք ընտանիքի անդամներին հնարավորինս մանրամասն թվարկել, թե նրանք ինչ են արել վերջին երկու օրվա ընթացքում: Առաջարկեք նրանց այդ ցուցակը մի կողմ դնել մի որոշ ժամանակ:
Բացատրեք, որ այս կյանքի գլխավոր առաջնահերթությունները պետք է լինեն այն բաները, որոնք կօգնեն մեզ վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Մեզ պատվիրել են` նախ փնտրել Աստծո արքայությունը (Մատթէոս 6.33): Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.
· Ի՞նչ քայլեր եք դուք անում ամեն օր, որոնք կօգնեն ձեզ կամ ուրիշներին վերադառնալ Երկնային Հոր մոտ:
Նրանք կարող են թվարկել հետևյալը` ծառայել ուրիշներին, ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, ջանասեր լինել դպրոցում կամ աշխատանքում, դարձնել տունը մաքուր ու հաճելի վայր, ուսումնասիրել սուրբ գրությունները, հաճախել Եկեղեցի, աղոթել, ծոմ պահել:
Խնդրեք ձեր ընտանիքին նայել այն ցուցակին, որը նրանք կազմել էին վերջին երկու օրվա ընթացքում իրենց կատարածի մասին, և որոշել, թե ինչ է ասում այդ ցուցակը նրանց առաջնահերթությունների մասին: Արդյո՞ք նրանք անում էին այն բաները, որոնք ամենակարևորն էին կամ արդյո՞ք նրանք վատնում էին իրենց ժամանակը այնպիսի բաների վրա, որոնք իրականում կարևոր չէին:
Դուք կարող եք խնդրել ձեր ընտանիքի անդամներին կազմել այն գործերի ցուցակը, որը կօգնի իրենց և ուրիշներին վերադառնալ Երկնային Հոր մոտ: Այնուհետև նրանք կարող են ծրագիր կազմել այն մասին, թե ինչպես կօգտագործեն իրենց ժամանակը հաջորդ շաբաթ, համոզվելով, որ կկատարեն այդ ցուցակում գրված բաները:
Դուք կարող եք ևս մեկ երեկո անցկացնել, գնահատելով ընտանիքի կազմած ծրագրի արդյունավետությունը իրենց ժամանակը ճիշտ օգտագործելու վերաբերյալ:
Վկայեք, որ Աստված կօգնի մեզ, երբ մենք փորձենք ապրել արդարակյաց կյանքով:
Լրացուցիչ առաջարկ
Դուք կարող եք հրավիրել ձեր ընտանիքին դիտելու «Ժամանակի պարգևը» տեսանյութը ռուսերենով կամ անգլերենով և պարզել, թե ինչն է օգնում տեսահոլովակում գտնվող կնոջը առաջնահերթությունները հաստատել իր կյանքում: Խնդրեք ձեր ընտանիքին կիսվել, թե իրենք ինչ նկատեցին:
Հյուրասիրություն. կեֆիրով շոկոլադե տորթ
Կեֆիր – 1 բաժակ
Շաքարավազ – 1 բաժակ
Ալյուր – 1 բաժակ
Սոդա – 1/2 թեյի գդալ
Կակաոյի փոշի – 2 ճաշի գդալ
Աստիճանաբար խառնեք բոլոր բաղադրիչները և հարեք պատառաքաղով:
Լցրեք յուղապատ ամանի մեջ: Թխեք միջին ջերմության ջեռոցում 40-50 րոպե:
