
Դասի համար ձեզ անհրաժեշտ է «Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. Ընտանեկան ֆինանսներ» գրքույկը: Տպեք օրինակներ ձեր ընտանիքի բոլոր անդամների համար:
Հարցրեք ձեր ընտանիքին.
- Ի՞նչ եք կարծում, Առաջին Նախագահությունը ի՞նչ կասեր մեր ֆինանսները կառավարելու մասին:
Գրի առեք նրանց մտքերը:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք «Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. Ընտանեկան ֆինանսներ» գրքույկի մեկական օրինակ:
Միասին կարդացեք Առաջին Նախագահության ուղերձը: Քննարկեք.
- Ի՞նչ խորհուրդ է տալիս Առաջին Նախագահությունը ֆինանսների վերաբերյալ:
- Ի՞նչ օրհնություններ են նրանք խոստանում:
Հանձնարարեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարդալ մեկական հատված «Ընտանեկան ֆինանսների հիմնական դրույթները» գրքույկից և ամփոփել այն իր իսկ բառերով: Հարցրեք.
- Հիմա մենք ինչպե՞ս կարող ենք կիրառել այս սկզբունքները:
Կիսվեք փորձառություններով, որոնք դուք ունեցել եք, օգտագործելով այս սկզբունքները և հրավիրեք ընտանիքի մյուս անդամներին անել նույնը:
Բացատրեք, որ Տերը խոստացել է մեզ, որ մենք կբարգավաճենք երկրի վրա, եթե պահենք Իր պատվիրանները: Նա ակնկալում է, որ մենք իմաստությամբ օգտագործենք այն միջոցները, որոնցով Նա օրհնել է մեզ:
| Բացել/ Բեռնել |
Հյուրասիրություն. Նրբաբլիթներ մուրաբայով
1 բաժակ ալյուր
2 ճաշի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ դարչին
⅛ թեյի գդալ մշկընկույզ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
0.5 թեյի գդալ կերակրի սոդա
½ թեյի գդալ աղ
¾ բաժակ կեֆիր (ցածր յուղայնությամբ)
1 թեյի գդալ վանիլին
1 ձու
2 ճաշի գդալ հալած կարագ
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները : Ճաշի գդալով լցրեք տաք յուղապատ թավայի մեջ: Եփեք, մինչև եզրերը չորանան: Շրջեք և եփեք մինչև դառնա շագանակագույն:
