Ընտանիքները հավերժորեն կնքված են իրար
Օրհներգ․ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել»
Նախապատրաստեք մի մեծ ծրար, ընտանեկան լուսանկարներ կամ
ընտանեկան առանձնացրած նյութեր և տաճարի նկար։
Հարցրեք. Ո՞րն է երկրի վրա գոյություն ունեցող ամենակարևոր
կազմակերպությունը։ Բացատրեք, որ Նախագահ Հինքլին ասել է, որ
ընտանիքը «հասարակության հիմնական և ամենակարևոր միավորն է»։
Լուսանկարներն ու առանձնացրած նյութերը դրեք ծրարի մեջ։
Բացատրեք, որ մի օր ընտանիքի յուրաքանչյուր անդամ կմահանա,
և մենք չենք կարողանա որպես ընտանիք միասին ապրել, եթե չկնքվենք
միասին որպես ընտանիք։ Թափահարեք ծրարը և շրջեք այն՝ թույլ տալով,
որ լուսանկարներն ընկնեն գետնին։
Ասեք ընտանիքի անդամներին, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ
ընտանիքները միասին լինեն։ Նա հատուկ շինություններ է տվել, որոնք
կոչվում են տաճարներ, որտեղ ընտանիքները կարող են կնքվել միասին։
Ցույց տվեք տաճարի նկարը։
Ընտանեկան լուսանկարները հետ դրեք ծրարի մեջ և կնիք դնելով փակեք
այն։ Թափահարեք ծրարը, որպեսզի ցույց տաք, որ ընտանիքի կտրատած
նյութերից ոչ մեկը չի ընկնում։ Երբ ընտանիքները կնքվեն և պահեն
պատվիրանները, Երկնային Հայրը խոստացել է, որ մենք բոլորս կարող ենք հավերժ միասին ապրել։
Հարցրեք. Ի՞նչ պետք է անենք, որ որակավորվենք այդ օրհնությունների համար։
Ընտանիքի և տաճարի լուսանկարները դրեք մի երևացող տեղում, որպեսզի
դուք հիշեցվեք ձեր սիրո և ձեզ տրված Տիրոջ խոստումների մասին։
Հյուրասիրություն
Կիտրոնի խորանարդիկներ
Խառնել 2 բաժակ ալյուր,
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ հալեցրած կարագ
և խառնուրդը բացել 22 x 33 սմ
յուղով պատած թավայի մեջ։
175 աստիճանում թխել 15 րոպե։
Հարել 4 ձու մինչև սպիտակելը։
Խառնել 2 բաժակ շաքարավազ,
2 թեյի գդալ սոդա և
¼ բաժակ ալյուր։
Խառնել այդ զանգվածը ձվերի հետ:
Ավելացնել ¾ բաժակ կիտրոնի հյութ։
Լցնել թխված խմորի վրաև հետ դնել ջեռոցի մեջ։ Թխել 30 րոպե։
Վերևում ցանել շաքարի փոշի։ 1-2 ժամ պահել սառնարանում նախքան մատուցելը։