Օգոստոս 15

Օգոստոս 15

Ուժ ընտանեկան աղոթքի միջոցով

Օրհներգ․ «Աղոթքի քաղցր ժամը»

Կտրատեք կամարաձև կամուրջի մի մեծ նկար։ Կամուրջը կտրատեք
գլուխկոտրուկի մասերի, ներառելով մի մաս, որը հանդիսանում է կամարի
վերևի անկյունաքարը և ընտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք մեկական
մաս (սակայն անկյունաքարը մի տվեք։)
Հարցրեք. Արդյո՞ք դուք եղել եք մի մարդաշատ վայրում և այնուամենայնիվ
զգացել միայնակ։ Արդյո՞ք դուք ունեցել եք մի խնդիր, որը ձեր կարծիքով
ոչ ոք չէր կարող հասկանալ կամ օգնել։ Երկնային Հայրն ընտանիքներ է տվել,
որոնք կարող են սիրել և հասկանալ մեզ, երբ ուրիշները դա չեն անի։ Ինչպե՞ս
կարող ենք որպես ընտանիք ավելի մոտ լինել։
Հանձնարարեք ընտանիքի անդամներին գլուխկոտրուկի իրենց կտորները
դնեն գետնին կույտի տեսքով։ Թող նրանք պատկերացնեն, որ կարծես թե
գտնվում են արագընթաց գետի ափին։ Ինչպե՞ս կարող են այդ քարերը ստեղծել
մի կամուրջ, որով կկարողանան անցնել գետի մյուս ափը։ Այդ կտորները
հավաքելիս, հարցրեք, թե արդյոք կամուրջն ամուր և կայուն կլինի։ Ի՞նչ է
անհրաժեշտ։ Վեր պահեք անկյունաքարը։ Բացատրեք, որ առանց այս մեկ
կտորի, մյուս կտորները չեն կարող պահել իրար, անկախ այն բանից, թե որքան
ամուր են նրանք առանձին-առանձին։ Անկյունաքարի շնորհիվ բոլոր մասերը
կարող են ի մի գալ և պահել իրար։ Այդ քարի վրա գրեք «ընտանեկան աղոթք»։
Կարդացեք՝ 3 Նեփի 18.21:
Հարցրեք. Ե՞րբ է ընտանեկան աղոթքն օգնել մեզ և մեր ընտանիքն ավելի
ամրացրել։ Ինչպե՞ս կարող ենք ընտանեկան աղոթքներն ավելի հաճախակի և իմաստալից դարձնել։
Բերեք վկայություն անկեղծ ընտանեկան աղոթքի վերաբերյալ։






















Հյուրասիրություն
     Ձմերուկ
Aug tortik.png