Մագնիսներ և բարոյականություն
Օրհներգ․ «Ճիշտն ընտրիր»Հարթ մակերեսին տեղադրեք երկու մագնիս։ Թող ինչ-որ մեկը փորձի, թե որքան
մոտ պետք է մագնիսները հրել նախքան նրանք կպնեն միմյանց։
Բացատրեք, որ մեզանից յուրաքանչյուրին Աստծո կողմից տրված է աստվածային
ցանկություններ, որ տղամարդիկ և կանայք մագնիսի նման ձգեն իրար։
Աստված մեզ պատվիրան է տվել, որ մենք չիրագործենք այդ աստվածային
ցանկությունները մինչև մեր ամուսնությունը։
Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է․ «Սատանան գայթակղում է այն մտքին,
որ գոյություն ունի ֆիզիկական շփման թույլատրելի մակարդակ համաձայնված
անձանց միջև, ովքեր փնտրում են իրենց զգացմունքների հզոր խթան, և եթե այն
պահվի սահմանների մեջ, ապա ոչ մի վնաս չի լինի։ Որպես Հիսուս Քրիստոսի
վկա, ես վկայում եմ, որ դա բացարձակապես սխալ է։ … Որոշեք, թե ինչ կանեք
կամ չեք անի։ Երբ գայթակղություն առաջանա, մի փոխեք ձեր չափանիշները։ …
Դուք գիտեք, թե ինչպես լինել մաքուր։ Մենք ձեզ վստահում ենք այդ հարցում»
(“Making the Right Choices,” Oct. 1994 general conference)։
Բարոյապես մաքուր մնալու որոշ ցուցումներ՝
·1 6 տարեկանից շուտ մի ժամադրվեք։
·Ժ ամադրվեք խմբերով։
·Ե րբեք միայնակ տանը մի մնացեք հակառակ սեռի ներկայացուցչի հետ։
·Մ ի արեք այնպիսի բաներ, որոնք կավելացնեն ձեր գրավչությունը միմյանց
հանդեպ, ինչպես օրինակ՝ իրար կողքի պառկելը, փաղաքշելը և կրքոտ համբուրվելը։
·Խ ուսափեք ցանկացած վարքագծից, որը դուք չէիք անի ձեր ծնողների ներկայությամբ։
Հյուրասիրություն
Մրգային պիցցա
2 ¾ բաժակ ալյուր
1 թեյի գդալ խմորի սոդա
1 բաժակ կարագ,
հալեցված
1 ½ բաժակ սպիտակ
շաքարավազ
1 ձու
1 թեյի գդալ վանիլին
Հարել շաքարավազն ու կարագը մինչը սպիտակելը։ Հարել ձուն և վանիլինը։
Ավելացնել ալյուր և սոդա։ Գրտնակել խմորը մինչև դառնա մեծ շրջան։
Թխել 175 աստիճանում մինչև թույլ դարչնագույն դառնալը։ Թողեք սառչի։
Վրան բարակ շերտով քսեք յոգուրտ, նուտելլա, կամ որևէ այլ փափուկ
լցոնում։ Ապա վրան շարեք մրգեր, որոնք ձեր ընտանիքը սիրում է։