Թեմա. Նոր Տարվա ավանդույթներ
Թեմա Նոր Տարվա ավանդույթներԵրգ. Ընտրեք Նոր Տարվա ցանկացած երգ, որն ավանդական է ձեր երկրում կամ ձեր ընտանիքում
Երգ.Միջոցառում
ՄիջոցառումՀարցրեք երեխաներին՝ արդյոք նրանք սիրում են Նոր Տարվա տոնակատարությունները և ինչո՞ւ են սիրում: Խնդրեք նրանց կիսվել իրենց սիրելի ամանորյա հիշողություններով: Եթե հնարավոր է, ցույց տվեք ձեր ընտանիքի նախորդ տոնակատարությունների լուսանկարները: Ծնողները կարող են պատմել այն ավանդույթների մասին, որ կային իրենց ընտանիքներում, երբ նրանք փոքր երեխաներ էին, և ցույց տալ Նոր Տարվա լուսանկարներ իրենց մանկությունից:
Բացատրեք, որ մարդիկ ամբողջ աշխարհում սիրում են Նոր Տարին անցկացնել ընտանիքի և ընկերների հետ: Երեխաներին պատմեք մի քանի հետաքրքիր ավանդույթների մասին, որ մարդիկ ունեն աշխարհի տարբեր ծայրերում:
Պատմեք ձեր ընտանիքին, որ տարեսկզբի ամենատարածված ավանդույթներից մեկն այն է, երբ հիշում են, թե ինչ է պատահել ձեզ հետ անցյալ շաբաթվա ընթացքում: Միասին հիշեք, թե ինչ իրադարձություններ պատահեցին ձեզ հետ անցյալ տարում: Առաջարկեք, որ երեխաները նկարեն իրենց սիրած կամ կարևոր հիշողություններից մի քանիսը: Կամ ընտանեկան նկարներից միասին պատրաստեք որևէ կոլլաժ կամ ալբոմ: Նրանց նկարները կամ կոլլաժները կախեք տեսանելի տեղում կամ տոնածառի վրա:
Նշեք, որ երջանիկ ընտանեկան հիշողություններ ստեղծելու ամենալավ եղանակներից մեկը ընտանեկան ավանդույթները պահելն է:
Ասացեք ձեր ընտանիքին, որ նոր տարվա սկիզբը հրաշալի ժամանակ է սկսելու որոշ ընտանեկան ավանդույթներ: Միասին քննարկեք՝ ինչ կկամենայիք կանոնավորապես անել ձեր ընտանիքում, կամ ինչ կկամենայիք շարունակել: Գրի առեք ձեր որոշումները և նպատակ դրեք պահել այդ ավանդույթները: Դուք կարող եք գտնել ընտանեկան ավանդույթի որոշ գաղափարներ այս շաբաթվա հիմնական դասի համառոտ շարադրանքում:
Խորհուրդներ ծնողներին
Խորհուրդներ ծնողներինՈրքան էլ կարևոր լինի որևէ ավանդույթի հաստատումը, կարևոր չէ, թե որքան ստեղծագործական կամ կրթական կլինի իրադարձությունը, ծնողները չպիտի երբեք տեսադաշտից կորցնեն ոգին, որով անցկացվում է միջոցառումը: Ի՛նչ հեշտությամբ ենք մենք նսեմացնում ցանկացած հատուկ առիթի գեղեցկությունը, երբ թույլ ենք տալիս, որ բռնությունը, զայրույթը կամ անհամբերությունը միջամտեն: Նույնիսկ եթե երեխաները կատարյալ չեն, սնունդը պատրաստված է հենց այնպես կամ զարդարանքներն այն չեն, ինչ պատկերացրել եք, հիշեք, թե որքան ավելի կարևոր է, որ դուք բոլորդ միասին կիսեք այս գեղեցիկ ավանդույթը: Իսկ հաջորդ անգամ պատրաստվեք մի փոքր ավելի լավ (տես “Traditions Worth Keeping”, Ensign, March 1986):
MarchԵրեց Ռիչարդ Լ. Էվանսը խորհուրդ է տվել. «Ո՛վ, ծնողներ, մենք խնդրում ենք ձեզ, լավ և ուրախ հիշողություններ պարգևեք ձեր զավակներին. երես մի տվեք նրանց կամ չափազանց ներողամիտ մի եղեք, մի տվեք նրանց այն ամենը, ինչը նրանց շատ է դուր գալիս, այլ տվեք սիրո, քաջալերանքի, խաղաղության և երջանկության հիշողություններ տանը, հիշողություններ, որոնք կօրհնեն և կբարձրացնեն նրանց կյանքը, ուր էլ որ նրանք լինեն, միշտ և հավիտյան» (Improvement Era, Dec. 1970, p. 128)։
Improvement Era,