Գաղափարներ ավագ երեխաների դասի համար
Գաղափարներ ավագ երեխաների դասի համարԹեմա. Սովորել հաղթահարել անհաջողությունները
Թեմա. Սովորել հաղթահարել անհաջողություններըՕրհներգ. «Օրհնություններդ հաշվիր» ( Հիմներ և մանկական երգեր, էջ 8)
Օրհներգ. «Օրհնություններդ հաշվիր»Միջոցառում
ՄիջոցառումԸնտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք մի մատիտ կամ գրիչ ու մի թուղթ:
Անջատեք լույսերը և խնդրեք ընտանիքի բոլոր անդամներին փակել աչքերը: Ասացեք նրանց, որ չի թույլատրվում թաքուն նայել:
Խնդրեք յուրաքանչյուրին նկարել մի գեղեցիկ լիճ սարերի ֆոնի վրա և ծառեր` լճի շուրջը: Հանձնարարեք նրանց լճում մի նավակ նկարել, որտեղ նստած կլինեն ձեր ընտանիքի անդամները: Խնդրեք նրանց հնարավորինս լավ նկարել փակ աչքերով:
Երբ ավարտեն, միացրեք լույսերը և խնդրեք նրանց ցույց տալ իրենց աշխատանքը: Հնարավոր է, նկարները հազիվ ճանաչելի լինեն:
Խնդրեք նրանց շրջել իրենց թղթերը և նկարել նույն նկարը` այս անգամ բաց աչքերով: Արդյունքները համեմատեք առաջին նկարների հետ:
Ասացեք ձեր ընտանիքին, որ մթության մեջ նկարելը նման է առանց Հիսուսի լույսի և ուղղորդմանը ապրելուն: Նա ցանկանում է, որ մենք հիմա երջանիկ լինենք և վայելենք կյանքը` չնայած այն դժվարություններին, որոնք հանդիպում են մեր ճանապարհին:
Առարկայական դաս անհաջողության մասին
Առարկայական դաս անհաջողության մասինՁեր ընտանիքին պատմեք հետևյալ պատմությունը (կարող եք երեխաներին ցույց տալ պատմության մեջ նշված նյութերը և նույնիսկ թույլ տալ նրանց համտես անել դրանք):
Մի դուստր պատմում է իր մայրիկին` ինչքան վատ է ամեն ինչ իր կյանքում. նա թերանում է հանրահաշիվ առարկայից, նրա ընկերը այլևս ընկերություն չի անում իր հետ, իսկ լավագույն ընկերուհին ընտանիքով տեղափոխվում է:
Միաժամանակ նրա մայրը թխվածք է պատրաստում և առաջարկում է աղջկան որևէ բան ուտել, իսկ աղջիկն ասում է. «Ոչինչ չեմ ուզում մայրիկ, ինձ միայն դուր է գալիս քո տորթը»:
«Ահա մի քիչ թխվածքի կարագ», առաջարկում է նրա մայրը: «Տանել չեմ կարողանում», ասում է աղջիկը:
«Իսկ մի երկու հում ձու կուզե՞ս»: «Զզվելի է, մայրիկ»:
«Այդ դեպքում մի քիչ ալյուր կուզե՞ս կամ միգուցե թխվածքի սոդա՞»: «Մայրիկ, դրանք բոլորը զզվելի են»
Ինչին մայրը պատասխանում է. «Այո, այդ բոլոր բաները առանձին զզվելի են թվում: Բայց երբ դրանք ճիշտ ձևով են միացվում, դառնում են հրաշալի, համեղ տորթ:
Աստված աշխատում է նույն ձևով: Շատ անգամներ մեզ համար անհասկանալի է, թե Նա ինչո՞ւ է թույլ տալիս, որ մենք անցնենք այդպիսի վատ ու դժվարին ժամանակների միջով: Բայց Աստված գիտե, որ երբ Ինքը միացնում է այս բոլոր բաները Իր կարգով, արդյունքը բարի է լինում: Մենք ուղղակի պիտի վստահենք Նրան, և ի վերջո այդ բոլորը արդյունքում մի հրաշալի բան կդառնան:
Խնդրեք ձեր ընտանիքին մտածել իրենց կյանքի այն մի քանի խնդիրների մասին, որոնք դժբախտացնում են իրենց: Փորձեք միասին պարզել, թե այդ բոլոր բաները միասին ինչպե՞ս կարող են արդյունքում նրանց երջանկություն բերել:
Հյուրասիրություն. Նուշով կլոր թխվածքաբլիթներ
Հյուրասիրություն. Նուշով կլոր թխվածքաբլիթներ½ բաժակ մանրացրած
նուշ
1 բաժակ փափկացրած
Կարագ
1 թեյի գդալ վանիլին
1 բաժակ շաքարի փոշի
2½ բաժակ ալյուր
¼ թեյի գդալ աղ
½ բաժակ շաքարի փոշի
վրան ցանելու համար
Նուշը դրեք ջեռոցը 175°C 6 րոպե՝ կեսից խառնելով: Սառեցրեք: ԿտրտեքՄանրացրեք նուշը և խառնեք մյուս բաղադրիչների հետ: Խմորին գնդիկների ձև տվեք, շարեք թխվածքի ամանի մեջ 5 սմ հեռավորությամբ և թխեք 160°C 15 րոպե: Երբ պատրաստ լինի թաթախեք շաքարի փոշու մեջ: