Փետրվար 2017թ

Փետրվար 2017թ

Գաղափարներ ավագ երեխաների դասի համար

Գաղափարներ ավագ երեխաների դասի համար

Թեմա. Նա հարություն առավ

Թեմա. Նա հարություն առավ

Օրհներգ. 'Did Jesus Really Live again?' (Children’s Songbook, p. 64)

Օրհներգ

Միջոցառում

Միջոցառում

Տեսանյութ. «Նա հարություն առավ»

Մինչ դասը, պատրաստեք հելիումով լցված երկու փուչիկներ և պլաստիկե կենցաղային տոպրակ:

Բացատրեք. Քանի որ Քրիստոսը հարություն առավ, մենք նույնպես հարություն կառնենք: Երբ մահանանք, մեր հոգիներն ու մարմիններն ի վերջո կրկին հավերժ կվերամիավորվեն, ինչպես Հիսուս Քրիստոսինը:

Սակայն մեր և Հիսուս Քրիստոսի միջև մի մեծ տարբերություն կա. Քրիստոսն անմեղ էր, բայց մենք բոլորս սխալներ ենք գործել և մեղք ենք գործել Աստծո դեմ:

Ցույց տվեք երկու փուչիկները և բացատրեք, որ դրանցից մեկը խորհրդանշում է մեզ, իսկ մյուսը՝ Հիսուս Քրիստոսին: Հագցրեք պլաստիկե կենցաղային տոպրակը մեզ ներկայացնող փուչիկի վրա, որպեսզի այն խորհրդանշի մեր մեղքերը: Այնուհետև բաց թողեք երկու փուչիկները: Երեխաները արագ կնկատեն, որ թեև մեր փուչիկը բարցրացավ, այն չկարողացավ միանալ Քրիստոսի փուչիկին: (Ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ 1 Նեփի 10:21):

Հարցրեք երեխաներին, թե մենք ինչպես կարող ենք լուծել խնդիրը: (Մենք պիտի ազատվենք մեր մեղքերից, որպեսզի, երբ մենք հարություն առնենք, կկարողանանք լինել Քրիստոսի հետ կրկին և մնալ Նրա ներկայության մեջ հավերժ, իսկ դա անելու համար մենք պիտի ապաշխարենք):

Համառոտ պատմեք, թե ինչ է պետք անել ապաշխարելու համար: Նշեք, որ ապաշխարությունը կարող է տեղի ունենալ միայն Քրիստոսի շնորհիվ:

Հեռացրեք տոպրակը առաջին փուչիկի վրայից և ցույց տվեք, որ ապաշխարությունից և հարությունից հետո մենք կարող ենք միանալ Քրիստոսին և Նրա հետ հավերժ մնալ այնտեղ:

Բացատրեք. Դա այն է, ինչին մենք բոլորս ձգտում ենք` զգալ թեթև, երջանիկ ու ազատ` ինչպես փուչիկը և ընդմիշտ լինել նրանց հետ, ում մենք ամենաշատն ենք սիրում: Դա է Զատիկի ուրախ և հրաշալի ուղերձը, և մի խոստում, որի վրա մենք կարող ենք հույս դնել ու ամեն օր կիրառել մեր կյանքում:

Հյուրասիրություն. Շոկոլադի բեկորներով սալիկներ

Հյուրասիրություն. Շոկոլադի բեկորներով սալիկներ

⅔ բաժակ մարգարին

1 բաժակ բաց շագանակագույն շաքարավազ

1 բաժակ սպիտակ շաքարավազ

3 ձու

2 բաժակ ալյուր

¼ թեյի գդալ աղ

1 թեյի գդալ փխրեցուցիչ

1 բաժակ շոկոլադի բեկորներ (կամ կտրտած շոկոլադի սալիկ),

1 բաժակ ընկույզ (ընտրությամբ)

Միացրեք բաղադրիչները և լցրեք յուղապատ 22 x 33 սանտիմետրանոց ամանի մեջ: Թխեք 175°C մինչև շագանակագույն դառնալը՝ 20 րոպե: Սառելուց հետո կտրտեք քառակուսիներով:

Tortik27feb.jpg