Գաղափարներ փոքր երեխաների դասի համար
Գաղափարներ փոքր երեխաների դասի համարԹեմա. Սովորել հաղթահարել անհաջողությունները
Թեմա. Սովորել հաղթահարել անհաջողություններըԵրգ. “Smiles”[НФ1] (Children’s Songbook, p. 267)
Երգ.Միջոցառում
ՄիջոցառումՆախքան դասի սկսվելը համոզվեք, որ կան բավականաչափ առարկաներ այն գույներով, որոնք դուք նշելու եք խաղի ժամանակ:
Խաղացեք հետևյալ խաղը. ասացեք ընտանիքի անդամներին. «Նայեք ձեր շուրջը և սենյակում գտեք այն բոլոր առարկաները, որոնք մանուշակագույն են (կամ այլ գույնի)»: Երբ նրանք անեն այդ, խնդրեք նրանց փակել իրենց աչքերը: Հետո ասեք. «Հիմա փակ աչքերով թվարկեք այն բոլոր առարկաները, որոնք դեղին էին (կամ մեկ այլ գույնի)»: Հավանական է, որ ոչ ոք չկարողանա այդ անել: Բացատրեք, որ խնդիրն այդքան դժվար էր ընտանիքի համար, քանի որ նրանք իրենց ուշադրությունն այնքան էին կենտրոնացրել մանուշակագույնի վրա, որ նույնիսկ չնկատեցին դեղին իրերը:
Ասացեք ձեր ընտանիքին, որ այս իրավիճակը մեզ սովորեցնում է նկատել լավ բաները, նույնիսկ այն ժամանակ, երբ մնացած գործերը լավ չեն ընթանում: Երբ մենք կենտրոնանում ենք այն բանի վրա, որը չունենք, շատ շուտով մենք միայն դա ենք տեսնում, ուստի մեզ դժբախտ ենք զգում, տրտնջում ենք ու բարկանում: Բայց երբ կենտրոնանում ենք մեր ունեցած շատ զարմանալի օրհնությունների վրա, մենք ավելի ու ավելի ենք գիտակցում դրանց կարևորությունը և այդպիսով դառնում ավելի ու ավելի խոնարհ ու երախտապարտ: Եվ արդյունքում մենք ավելի երջանիկ ենք դառնում:
Հյուրասիրություն.Նուշով կլոր թխվածքաբլիթներ
Հյուրասիրություն.Նուշով կլոր թխվածքաբլիթներ½ բաժակ մանրացրած
նուշ
1 բաժակ փափկացրած
Կարագ
1 թեյի գդալ վանիլին
1 բաժակ շաքարի փոշի
2½ բաժակ ալյուր
¼ թեյի գդալ աղ
½ բաժակ շաքարի փոշի
վրան ցանելու համար
Նուշը դրեք ջեռոցը 175°C 6 րոպե, կեսից խառնելով: Սառեցրեք: Մանրացրեք նուշը և խառնեք մյուս բաղադրիչների հետ: Խմորին գնդիկների ձև տվեք, շարեք թխվածքի ամանի մեջ 5 սմ հեռավորությամբ և թխեք 160°C 15 րոպե: Երբ պատրաստ լինի, թաթախեք շաքարի փոշու մեջ: