Սովորել հաղթահարել անհաջողությունները

Սովորել հաղթահարել անհաջողությունները

Գաղափարներ դասի համար

Թեմա.Սովորել հաղթահարել անհաջողությունները

Օրհներգ. «Օրհնություններդ հաշվիր» ( Հիմներ և մանկական երգեր, էջ 8)

Միջոցառում

Տեսանյութ. «Մարդկանց սրտերը կնվաղեն»

Կարդացեք այս մեջբերումը. «Մենք բոլորս անցնում ենք տարբեր փորձառությունների միջով: Մի քանիսը լցված են ուրախությամբ, իսկ մյուսները վշտով ու անորոշությամբ… Ես վկայում եմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն աստվածային զորություն ունի մեծ բարձունքների վրա բարձրացնելու ձեզ այն ամենից, ինչն այդ ժամանակ թվում է անտանելի բեռ ու տկարություն.... Հիսուս Քրիստոսի ավետարանը բարի լուր է, ավետիս և ավելին» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Արդյո՞ք ուրախանալու պատճառ չունենք» Լիահոնա, 2007, նոյեմբեր, 18–21):

Խոսեք այն անհաջողությունների օրինակների մասին, որոնց մարդիկ բախվում են կյանքում:

Բացատրեք, որ անհաջողությունը մեզ համար Երկնային Հոր ծրագրի մի մասն է այստեղ` երկրի վրա: Մենք այստեղ ենք, որպեսզի սովորենք անել այն, ինչ Աստված պատվիրում է մեզ անել, նույնիսկ մեր փորձությունների ժամին (տես Աբրահամի  3.25): Երբ մենք պայքարում ենք դժվարին խնդիրների հետ, մենք աճում ենք ու զարգացնում այնպիսի հատկանիշներ, որոնք ձեռք չէինք բերի այլ ճանապարհով:

Երբ մենք փնտրենք Նրա օգնությունը, մեր Երկնային Հայրը կզորացնի մեզ և մեր ուժերը հավասարազոր կդարձնի այն փորձություններին, որոնք հանդիպում են մեր կյանքում:

Օգտագործեք այս գծապատկերը, որպեսզի բացատրեք այն քայլերը, որոնք յուրաքանչյուրը կարող է ձեռնարկել` հուսահատությունից երջանկության հասնելու համար:

clip_image001.png
febburg.png

Հյուրասիրություն. Նուշով կլոր թխվածքաբլիթներ

½ բաժակ մանրացրած

նուշ

1 բաժակ փափկացրած

կարագ

1 թեյի գդալ վանիլին

1 բաժակ շաքարի փոշի

2½ բաժակ ալյուր

¼ թեյի գդալ աղ

½ բաժակ շաքարի փոշի

վրան ցանելու համար

Նուշը դրեք ջեռոցը 175°C 6 րոպե, կեսից անընդհատ խառնելով: Սառեցրեք: Մանրացրեք նուշը և խառնեք մյուս բաղադրիչների հետ: Խմորին գնդիկների ձև տվեք, շարեք թխվածքի ամանի մեջ 5 սմ հեռավորությամբ և թխեք 160°C 15 րոպե: Երբ պատրաստ լինի, թաթախեք շաքարի փոշու մեջ:

02-06 food img.jpg