Գաղափարներ փոքր երեխաների դասի համար
Թեմա. Նա հարություն առավ
Թեմա. Նա հարություն առավՕրհներգ. «Հիսուս հարյավ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 55)
Օրհներգ. «Հիսուս հարյավ»Միջոցառում.
ՄիջոցառումՏեսանյութ. «Նա հարություն առավ»
Գունազարդ էջ. «Մարիամը գերեզմանի մոտ»
Դասից առաջ պատրաստեք մի ձեռնոց: Նաև պատրաստեք գլուխկոտրուկ, նկարելով կամ կտրելով Հիսուսի պատկերը ամսագրից, ապա այնպես կտրտեք այն, որ կտորները պատկեր կազմեն:
Խնդրեք երեխաներին հավաքել գլուխկոտրուկը: Մինչ նրանք աշխատում են գլուխկոտրուկի վրա, հարցրեք նրանց, թե ինչ գիտեն Հարության մասին: Խոսեք այն մասին, որ երբ Քրիստոսը մահացավ, Նրա հոգին թողեց Նրա մարմինը: Նրա մարմինը տեղադրվեց գերեզմանի մեջ (քարե ժայռի մեջ փորված մի փոքր սենյակում): Երեք օր հետո նա հարություն առավ, որը նշանակում է, որ իր մարմինն ու հոգին կրկին միացան: Հետո նա գնաց երկինք: Նա հարություն էր առել:
Բացատրեք. Մեզանից յուրաքանչյուրը կազմված է երկու մասից՝ մարմնից և հոգուց: Դուք կարող եք տեսնել մարմինը և զգալ այն, և այն կարող է շարժվել, խոսել և անել շատ հիասքանչ բաներ: Դուք չեք կարող տեսնել հոգին, բայց այն նույնպես գոյություն ունի:
Խնդրեք երեխաներին փչել իրենց ձեռքերի մեջ: Հարցրեք.
· Տեսնու՞մ եք օդը:
Բացատրեք. Մենք չենք տեսնում այն, բայց գիտենք, որ այն գոյություն ունի:
Վերցրեք ձեռնոցը և բացատրեք, որ այդ ցեռնոցը ներկայացնում է ձեր մարմինը, իսկ ձեռքերը՝ հոգին: Հագցրեք ձեռնոցը ձեր ձեռքին: Բացատրեք, որ մարմինը պետք է իր մեջ հոգի ունենա, այլապես այն չի կարողանա ողջ մնալ և չի կարողանա շարժվել: Երբ մահանալու ժամանակը գալիս է, հոգին թողնում է մարմինը և գնում է հետ` Աստծո մոտ, ով ստեղծել է մեր հոգիները:
Հանեք ձեռնոցը: Ցույց տվեք, որ մարմինն այլևս ողջ չէ: Բացատրեք, որ երբ մեր սիրելի մարդկանցից մեկը մահանում է, նա դեռ գոյություն ունի, բայց միայն որպես հոգի: Մենք չենք կարող տեսնել հոգիներին, բայց մենք գիտենք որ նրանք կան: Մարմինը մնում է այստեղ՝ երկրի վրա, մինչև կգա հարություն առնելու ժամանակը: Հարցրեք.
· Ի՞նչ է հարությունը: (Դա այն է, երբ ձեր մարմինը և հոգին կրկին միանում են):
Նորից հագեք ձեռնոցը: Բացատրեք, որ երբ մարդը հարություն առնի, հոգին և մարմինը հավերժ կլինեն միասին և երբեք չեն բաժանվի: Երբ Հիսուսը հարություն առավ, նա հնարավոր դարձրեց, որ մենք նույնպես կարողանանք հարություն առնել: Ցավալի է, երբ մահանում են այն մարդիկ, ում ենք սիրում ենք, քանի որ դա նշանակում է, որ մենք նրանց չենք տեսնի երկար ժամանակ: Բայց մենք գիտենք, որ մի օր կրկին կտեսնենք մեր ընտանիքին և ընկերներին, քանի որ Հիսուսը հարություն առավ և մենք նույնպես հարություն կառնենք:
Հյուրասիրություն. Շոկոլադի բեկորներով սալիկներ
Հյուրասիրություն. Շոկոլադի բեկորներով սալիկներ⅔ բաժակ մարգարին
1 բաժակ բաց շագանակագույն շաքարավազ
1 բաժակ սպիտակ շաքարավազ
3 ձու
2 բաժակ ալյուր
¼ թեյի գդալ աղ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
1 բաժակ շոկոլադի բեկորներ (կամ կտրտած շոկոլադի սալիկ),
1 բաժակ ընկույզ (ընտրությամբ)
Միացրեք բաղադրիչները և լցրեք յուղապատ 22 x 33 սանտիմետրանոց ամանի մեջ: Թխեք 175°C մինչև շագանակագույն դառնալը՝ 20 րոպե: Սառելուց հետո կտրտեք քառակուսիներով: