Գաղափարներ դասի համար
Թեմա . Նա հարություն առավ
Օրհներգ. «Հիսուս հարյավ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 55)
Միջոցառում.
Տեսանյութ. «Նա հարություն առավ»
Դասը սկսեք հետևյալ հարցերով.
- Ինչու ենք մենք տոնում Զատիկը (Հիսուսը հարություն առավ):
- Ինչու է այս տոնը այդքան կարևոր մեզ համար (Հիսուսը պատրաստեց ճանապարհ, որպեսզի մենք նույնպես կարողանանք հարություն առնել):
Խնդրեք ձեր ընտանիքին մասնակցել մի փոքրիկ վիկտորինայի Հիսուս Քրիստոսի մահվան և հարության վերաբերյալ: (Տվեք մեկ կամ երկու այնպիսի հարցեր, որ ոչ ոք չկարողանա պատասխանել):
Վիկտորինա (օրինակ).
- Շաբաթվա ո՞ր օրը խաչվեց Հիսուսը (ուրբաթ - տես Հովհաննես 19.31):
- Շաբաթվա ո՞ր օրը Հիսուսը հարություն առավ (կիրակի - տես Հովհաննես 19.31):
- Ո՞վ էր առաջին մահկանացուն, ով տեսավ հարություն առած Փրկիչին (Մարիամ Մագդաղենացին – Տես Մարկոս 16.9)
- Քանի՞ հրեշտակ կար գերեզմանի մոտ, երբ Հիսուսը հարություն առավ: (Երկու – Տես Հովհաննես 20.12):
- Մարիամ Մագդաղենացին Հիսուսին կոչում էր «Ռաբբունի»: Ի՞նչ է նշանակում այդ բառը: («Վարդապետ» - տես Հովհաննես 20.16):
- Անվանեք կանանցից մեկի անունը, ով գերեզման գնաց Մարիամ Մագդաղենացու հետ: (Հովհաննան և Հակոբոսի մայր Մարիամը – տես Ղուկաս 24.10):
- Անվանեք տղամարդկանցից մեկի անունը, ում Հիսուսը հայտնվեց Էմմաուսի ճանապարհին: (Կղէոպաս – տես Ղուկաս 24.18):
Ասացեք ձեր ընտանիքին, որ քանի որ դուք սիրում եք նրանց, և նրանցից յուրաքանչյուրն արեց հնարավորը, դուք նրանց հյուրասիրություն կմատուցեք, թեև նրանք ճիշտ չպատասխանեցին բոլոր հարցերին: Համեմատեք այս փորձառությունը Երկնային Հոր և Հիսուսի հետ: Քանի որ նրանք շատ են սիրում մեզ, նրանք ճանապարհ են ապահովել մեզ համար, որպեսզի վերադառնանք իրենց մոտ, թեև ամեն ինչ չէ, որ մենք 100 տոկոսով ճիշտ ենք անում: Թեև մեր ջանքերը կատարյալ չեն, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով, մենք կարող ենք ստանալ հնարավոր ամենալավ «հյուրասիրությունը»՝ հավերժական կյանքը:
Կարդացեք Հովհաննեսի 3.16 հատվածը: Հարցրեք.
- Ո՞րն է ամենալավ եղանակը, որով Երկնային Հորը և Հիսուսին կարող ենք ցույց տալ, թե որքան երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ նրանք արել են մեզ համար:
Կարդացեք Հովհաննեսի 3.15 հատվածը: Վկայեք, որ քանի որ Երկնային Հայրը և Հիսուսը այնքան շատ են մեզ սիրում, որ նրանք ճանապարհ են ապահովել մեզ համար, որպեսզի վերադառնանք իրենց ներկայությունը:
Հյուրասիրություն. Շոկոլադի բեկորներով սալիկներ
⅔ բաժակ մարգարին
1 բաժակ շագանակագույն շաքարավազ
1 բաժակ սպիտակ շաքարավազ
3 ձու
2 բաժակ ալյուր
¼ թեյի գդալ աղ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
1 բաժակ շոկոլադի բեկորներ (կամ կտրտած շոկոլադի սալիկ),
1 բաժակ ընկույզ (ընտրությամբ)
Միացրեք բաղադրիչները և լցրեք յուղապատ 22 x 33 սանտիմետրանոց ամանի մեջ: Թխեք 175°C մինչև շագանակագույն դառնալը՝ 20 րոպե: Սառելուց հետո կտրտեք քառակուսիներով: