Տարածքի ղեկավարության ուղերձ

Սիրենք Աստծո բոլոր զավակներին

Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք, յուրաքանչյուրս սիրող Երկնային Հոր զավակ: Նրա Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝

Երեց Թորբեն Էնգբյերգ, Դանիա
Երեց Թորբեն Էնգբյերգ, Դանիա Եվրոպայի Հյուսիսային Տարածքի Յոթանասունական

Ներկայումս աշխարհի տարբեր իրավիճակներում, երբեմն, դժվար է սիրել Աստծո բոլոր զավակներին: Մենք զգում ենք նոր մարդկանց և նոր մշակույթների մուտքը մեր հասարակություններ: Շատերը գալիս են ավելի լավ և ապահով պայմաններ գտնելու համար: Մարդկության պատմության ողջ ընթացքում այս տեսակի շարժում միշտ էլ տեղի է ունեցել:

Արդյո՞ք մենք այսօր ավելի լավ ենք ընդունում տարբեր մշակույթներից եկած մարդկանց, քան մարդիկ՝ մեզանից առաջ: Արդյո՞ք մենք այսօր սիրում ենք Աստծո բոլոր զավակներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք և ինչ փոփոխություններ կարող են բերել մեր կյանք:

«Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք»։ 1 Սա է պատվիրանը, որ մենք «իրար սիրենք» 2, և նրանց համար, ում հաջողվում է դա անել, կա խոստացված օրհնություն. «նա որ նորա պատուիրանքները պահում է, մնում է նորանում եւ սորանից գիտենք թէ բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տուաւ մեզ» 3։

Երբ մենք սիրում ենք Աստծո բոլոր զավակներին, անկախ նրանից, թե ինչ մշակույթներից են նրանք գալիս, ինչպիսի թուլություններ կամ ուժեղ կողմեր ունեն, ինչ ազգություն, հավատք, գույն և սեռ ունեն, մենք խոստում ունենք, որ Տիրոջ Հոգին կմնա մեր մեջ: Այլ կերպ ասած, դա մի պարգև է, որն օգնում է մեզ դառնալ ավելի Քրիստոսանման, օգնում է մեզ բարություն անել մեր շրջապատի մարդկանց այնպես, ինչպես Նա կաներ: Դրան ձգտելը կօգնի ոչ միայն նրանց, ում մենք սկսում ենք սիրել, այլև կօրհնի մեզ ավելի երջանիկ, ավելի կայացած կյանք ունենալ: Երբ մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք անել, և փորձենք սիրել այն ամենը, ինչ կարող ենք սիրել, և բոլորին, ում կարող ենք սիրել, Նա կգործի և կօգնի մեզ իրականացնել մնացածը (4), նույնիսկ՝ սիրել նրանց, ովքեր կարող են լինել մեր թշնամիները:

p2

Սուրբ գրություններից մենք գիտենք, որ կատարյալ սերը հեռացնում է ամեն վախ: Սուրբ գրությունների նույն հղումը մեզ ուսուցանում է, որ եթե մենք սիրում ենք ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է սիրում, մենք կլինենք «լցված գթությամբ, որը հավիտենական սեր է...», և «բոլոր երեխաները մեկ են (նրա) համար», և Նա սիրում է բոլորին «մի կատարյալ սիրով» 5:

Այն, ինչ մենք կարող ենք զգալ մեր և Աստծո մյուս զավակների միջև տարբերությունների առումով, մի իրավիճակ է, որի հետ մենք բախվում ենք միայն մեր երկրային կյանքի ընթացքում: Հավերժության հեռանկարով ամեն ինչ այլ կերպ կլինի: «Մարդը… ծնվել է երկնային ծնողներից» 6 և մենք բոլորս նման էինք, և Նրանք ունեն հավասար սեր մեր հանդեպ՝ անցյալում, ներկայում և ապագայում:

Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք նմանվել մեր Երկնային Հորը: Նա սիրում է մեզ բոլորիս, և Նա ակնկալում է, որ մենք սիրենք միմյանց:

«Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա անընդհատ օգնում էր նրանց, ովքեր լքված էին, անտեսված կամ վատ վերաբերմունքի էին արժանանում: Մենք՝ որպես Նրա հետևորդներ, պետք է նույնը անենք: Մենք հավատում ենք ազատությանը, բարությանն ու արդարությանը Աստծո բոլոր զավակների համար:  

Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք, յուրաքանչյուրս սիրող Երկնային Հոր զավակ: Նրա Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» (2 Նեփի 26.33): Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր արժանի է հարգանքի, անկախ նրանից, թե ինչ գույն կամ համոզմունք ունի: Եկեք սեր ցուցաբերենք Աստծո բոլոր զավակների հանդեպ»։7

«Աստված սիրում է Իր բոլոր զավակներին.
Նա նրանց անուններով է ճանաչում։
Ամբողջ
աշխարհում Նրա սերը նույնն է:
Նա
օրհնում է Իր զավակներին պայծառ ու արդար պարգևներով:
Բնության
գեղեցկությունները նշան են, որ Նա հոգ է տանում:
Աստված
սիրում է Իր բոլոր զավակներին,
Նա
ուղարկում է մեծ օրհնություններ:
Նրա
ընտանիքի մի մասն էինք, և մենք կարող ենք ընկերներ լինել:
Նրա
բարությունն ու հոգատարությունն ինձ օգնել են տեսնել
Թե ի
նչպես կարող եմ ուրիշներին սիրել այնպես, ինչպես Նա է ինձ սիրել»:8


1. Ա Հովհաննես 3.11
2. Ա Հովհաննես 3.23
3. Ա Հովհաննես 3.24
4. 2 Նեփի 25.23 և 10.24
5. Մորոնի 8.16-17
6. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ (1998), էջ 335
7. Հիսուսն ասաց, որ սիրեք բոլորին, նախագահ Ռասսել Մ. Նելսոն, Ընկեր, ապրիլ 2021
8. Խոսք՝ Ջենիս Քեփ Փերիի, երաժշտություն՝ Մայքլ Ֆ. Մուդիի