Ստեղծել հավատքի վահան
Օրհներգ. «Կանչված ծառայելու»
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.15–17: Ձեր ընտանիքով
քննարկեք, որ սատանայի հարձակումներն իրական են:
Նա ցանկանում է, որ մենք դժբախտ լինենք: Ինչպե՞ս կարող ենք
դիմակայել և մեր հավատքը ամուր պահել: Ինչպե՞ս կարող ենք օգնել
միմյանց ամուր մնալ:
Բացատրեք, որ ասպետները կրում են շատ զենք ու զրահ, և որքան էլ
նրանք պաշտպանված լինեն, միշտ նրա ինչ-որ տեղը թույլ է: Թշնամին
գիտի, որ կհաղթի այդ ասպետին, եթե գտնի նրա թույլ տեղը:
Հարցրեք. Ինչո՞վ է վահանը տարբերվում զենք ու զրահի մյուս մասերից:
(Վահանը շարժելով կարող ենք պաշտպանություն ապահովել թույլ
տեղերի համար: Ինչո՞ւ է հավատքը վահանի պես: (Այն կարող է
ծածկել այն տեղերը, որտեղ մենք պայքարում ենք մեղքերի դեմ կամ
դեռևս չգիտենք պատասխանը:)
Խնդրեք մեկին վահան նկարել: Այն մասերի բաժանեք: Թող ամեն մեկը
մի մասի վրա գրի վկայություն կամ նկարի այն, ինչի շնորհիվ ամրացել
է իր հավատքը: Մասերը միացնելով վահանը կրկին վերականգնեք:
Հարցրեք. Ինչպե՞ս է մեր անձնական հավատքն ամրացնում միմյանց:
Խնդրեք երեխաներին շարքով կանգնել պատի մոտ և յուրաքանչյուր
երեխայի տվեք թղթե ափսե, որը կօգտագործի որպես վահան:
Թղթե գնդակներով հարվածեք նրանց: Որ երեխային դիպչում է գնդակը,
դուրս է գալիս: Խաղացեք, մինչև բոլորը դուրս գան:
Հյուրասիրություն
Մրգով և պանրով քյաբաբ
(մատուցեք փայտե փոքր շամփուրների վրա շարված միրգ և պանիր)