ՉԵ Շաբաթաթերթը Gospel Library հավելվածում ընդգրկում է նյութեր` կազմված չափահաս երիտասարդների կողմից, նրանց համար և նրանց մասին

է

Gospel Library հավելվածն այժմ ընդգրկում է նոր բաժին, որը կոչվում է ՉԵ Շաբաթաթերթ, որի
նյութերը ստեղծված են հատուկ չափահաս երիտասարդների համար:

Վերջին Օրերի Սուրբ չափահաս երիտասարդներն այժմ ամեն շաբաթ Եկեղեցու Gospel Library
հավելվածում կարող են գտնել նոր նյութեր, որոնք ստեղծված են չափահաս երիտասարդների կողմից
չափահաս երիտասարդների համար: Նոր բաժինը, որը հայտնի է որպես ՉԵ Շաբաթաթերթ, ամեն շաբաթ
կթարմացվի նոր նյութերով, որոնք հասանելի կլինեն 20 և ավել լեզուներով:
Ամբողջ աշխարհի և Եկեղեցու Գլխավոր Գրասենյակի չափահաս երիտասարդները ծրագրում և ստեղծում են
այդ նյութերը, որոնք կընդգրկեն նաև Եկեղեցու ղեկավարների և այլ փորձագետների կարծիքներն այն
թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերում են չափահաս երիտասարդներին:
ՉԵ Շաբաթաթերթը կընդգրկի ավետարանի հեռանկարից լուսաբանվող բազմաթիվ թեմաներ, որոնցում
չափահաս երիտասարդներն արտահայտել են իրենց հետաքրքրությունը հետևյալ ոլորտներում՝
Փնտրել անձնական հայտնություն
Կայացնել որոշումներ
Հավատք և կասկած
Հասկանալ տաճարային ուխտերը
Ինքնագնահատում
Պահպանել մտավոր և հուզական առողջությունը
Փոխհարաբերություններ
Ընտանիքի պլանավորում և ծնողական խնամք
Վաղ վերադարձ միսիայից
Ձախողում
Կատարելության ձգտում (պերֆեկցիոնիզմ)
Մարմնի պատկեր
Դժվարությունների հաղթահարում
Ողջույնի նամակում չափահաս երիտասարդ խմբագիրները, ովքեր աշխատում են ՉԵ Շաբաթաթերթի վրա,
ասում են. «Մեր նպատակն է օգնել ձեզ պատասխաններ գտնել ձեր մարտահրավերներին, և զորություն՝
դրանց դիմակայելու համար: Մենք կիրականացնենք դա՝ ուսումնասիրելով Հիսուս Քրիստոսի ավետարանը
և քննելով, թե չափահաս երիտասարդներն ամբողջ աշխարհում ինչպես են ձգտում ապրել դրանով»:
Նրանք հուսով են, որ իրենց քննարկած իրատեսական խնդիրները, որոնց բախվում են չափահաս
երիտասարդները, գրավիչ են բոլոր նրանց համար, ովքեր «ամուրի են, ամուսնացած են, կամ կրկին ամուրի

են, … ովքեր գալիս են հասարակության տարբեր խավերից, ունեն կրթական, տնտեսական և մշակութային
տարբեր մակարդակներ և ապրում են տարբեր պայմաններում»:
«Ամբողջ աշխարհի չափահաս երիտասարդները իրենց հավատքն ու տաղանդները բերում են Եկեղեցի», -
ասվում է նամակում: «Շատ վայրերում մենք պարզապես վաղվա ղեկավարները չենք, մենք օգնում ենք
ղեկավարել Եկեղեցին այսօր, այդ թվում այն տարածաշրջաններում, որտեղ Եկեղեցին վաղուց է հիմնվել:
Եվ մեր ներգործությունը տարածվում է ապագայի վրա, քանի որ մենք նաև հաջորդ սերնդի ծնողներն ենք»:
Նրանք, ովքեր կցանկանան կիսվել պատմություններով, որոնք պատրաստել են չափահաս երիտասարդները,
կամ որոնք չափահաս երիտասարդների մասին են կամ նրանց համար, կարող են ներկայացնել դրանք ՉԵ
Շաբաթաթերթի էլ-փոստին՝ liahona@ldschurch.org: