Նախագահ Նելսոն  ուղերց

Հիսուս Քրիստոս

Նախագահ Նելսոն 

 

Իմ թանկագին եղբայրներ, քույրեր և ընկերներ: Ես գիտեմ, որ ձեր առողջության, ձեր ընտանիքների
առողջության, տնտեսության և ձեր սեփական աշխատանքի մասին ծանր մտահոգություններն այս պահին
ճնշում են ձեզ: COVID-19-ի համավարակը շարունակում է ազդել կյանքի վրա և խանգարում է նորմալ
գործունեությանը: Համավարակը ավելացել է այն դժվարությունների ցանկին, որոնք դուք, անկասկած,
կրում եք: Վերջին երկրաշարժերը Սոլթ Լեյք Սիթիում գերլարվածության լրացուցիչ աղբյուրների ևս մեկ
օրինակ են, որոնք սաստկացնում են մեր անհանգստությունները:
Այս դժվարությունները շատերին ստիպում են զգալ, որ հողը փախչում է իրենց ոտքերի տակից: Նրանք
ցանկանում են իմանալ, թե իրականում ինչի վրա կարող են հույսը դնել այս խառնաշփոթ ժամանակներում:
Սա ինձ հիշեցնում է մի զրույցի մասին, որը ես վերջերս ունեցա իմ շատ սիրելի ընկերոջ հետ: Այդ մարդը
մեկ այլ երկրի կառավարության բարձր պաշտոնյա էր, ում ես ճանաչում եմ երկար տարիներ: Երբ վերջին
անգամ այցելեցի նրան, զարմացա, տեսնելով, որ նա մեր հանդիպմանը եկավ անվասայլակով:
Ապա ընկերս, ով արդեն թույլ առողջություն ուներ, խոսեց. «Երկար ժամանակ է, ինչ ես շատ հիվանդ եմ,-
ասաց նա,- ես հիմնականում ուղղակի պառկած եմ անկողնում, նայում եմ առաստաղին և ցանկանում եմ
իմանալ, թե որն է ճիշտը»:

Այս դժվարին ժամանակներում քիչ բաներ կան, որոնք այնքան քաջալերող ու սփոփող են, որքան
ճշմարտությունը: Պողոս առաքյալը կանխատեսել է մեր օրերը և մարգարեացել է, որ դժվարին
ժամանակներ են գալու: Նա հավելել է, որ ՇԱՏԵՐԸ միշտ կսովորեն, բայց երբեք չեն կարող գալ
ճշմատության գիտությանը:
Միակ ճշմարտությունն այն է, որ անհանգիստ աշխարհի մռայլ խավարի մեջ Հիսուս Քրիստոսի լույսը
ավելի ու ավելի պայծառ է շողում: Նա կարող է ճշմարտությունը հայտնել մեր սրտերին ու մտքերին, երբ
փնտրում ենք Նրան և սովորում ենք լսել Նրան:
Այս առումով, մենք անհամբեր սպասում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գալիք
գերագույն համաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 4-5-ին: Համաժողովի ընթացքում մենք կլսենք
Եկեղեցու ղեկավարների խոսքը Հիսուս Քրիստոսի ավետարանի փառավոր Վերականգնման և այն մասին,
թե Նրա ավետարանն ինչպես է խաղաղություն բերում մեր սրտերին:
Քանի որ ներկայումս մարդկանց մեծ խմբեր չեն կարող հավաքվել մեկտեղ, այս համաժողովը այլ տեսք
կունենա: Բայց ինչպես միշտ, կուսուցանվի այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու
Քավիչն է, և Նրա ավետարանի լրիվությունը վերականգնվել է Երկրի վրա:
Ես ջերմորեն ողջունում եմ բոլորին՝ անկախ ձեր հավատքի ավանդույթներից, միացեք մեզ տեխնոլոգիաների
միջոցով և ուրախացեք բացահայտված ճշմարտության սփոփող զորությամբ: Ես սիրում եմ ձեզ: Ես աղոթում
եմ ձեզ համար: Եվ ես հավաստիացնում եմ ձեզ, որ Տերը հսկում է մեզ այս անհանգիստ ժամանակներում: