Մորմոնի Գիրք. Աստվածային ուղերձ

Մորմոնի Գիրք. Աստվածային ուղերձ
Elder Gushin.jpg

Ուղերձ Յոթանասունի Քվորումի տարածքային ներկայացուցչի կողմից

Բոլոր ժամանակներում մարդիկ կարիք են ունեցել ուսուցիչների և միջոցների, որոնց օգնությամբ կարող էին իմանալ Աստծո կամքը: Աստվածաշնչյան հնագույն մարգարե Ամոսը սովորեցրել է. «Դրա համար Տէրը ոչինչ չի անի, եթէ իր գաղտնի խորհուրդը չյայտնի իր ծառայ մարգարէներին» (Ամոս 3.7): Նա նաև մարգարեացել է. «Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէր Աստուածը, - եւ ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թէ հացի սով կամ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով» (Ամոս 8.11):

Ցավոք, Աստվածաշնչի սկզբնական տեքստը չի պահպանվել: Ժամանակի  ընթացքում  եբրայերենից, արամերենից և հունարենից լատինական, եկեղեցա-սլավոնական և այլ լեզուներից բազմաթիվ թարգմանությունների արդյունքում տեքստը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Այդ մասին ասվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Ութերորդ Հավատո Հանգանակում. «Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված. մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է»: Այդպիսով, շնորհելով մեզ Մորմոնի Գիրքը, Երկնային Հայրը տվեց մեզ Ավետարանի լրիվությունը: Եզեկիելի գրքում մենք գտնում ենք այդ մասին մարգարեություն. «Տէրը խոսեց ինձ հետ ու ասաց. Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գաւազա՛ն վերցրու եւ դրա վրայ գրի՛ր՝ Յուդային, Իսրայէլի զաւակներին ու նրանց մերձաւորներին։ Մի երկրորդ գաւազան էլ կը վերցնես ու վրան կը գրես՝ Յովսէփին, մի գաւազանի վրայ էլ՝ Եփրեմին եւ Իսրայէլի բոլոր զաւակներին, որ աւելացել են նրանց վրայ։ Եւ կը կցես դրանք, իրար հետ կապելով, այնպէս որ լինեն մէկ գաւազան, որը քո ձեռքին կը լինի» (Եզեկիել 37.15–17):

Մորմոնի Գրքում Լեքի մարգարեն վկայում է. «Եվ այսպես մարգարեացավ Հովսեփը՝ ասելով. Ահա, այդ տեսանողին կօրհնի Տերը. և նրանք, ովքեր կփնտրեն կործանել նրան, կկործանվեն. քանզի, այս խոստումը, որը ես ստացել եմ Տիրոջից, իմ երանքի պտղի վերաբերյալ, կիրականանա: Ահա, ես վստահ եմ այս խոստման իրականացման վերաբերյալ. Եվ նա կկոչվի իմ անվամբ. և դա կլինի իր հոր անվամբ: Եվ նա կլինի ինձ նման. քանզի այն բանը, որ Տերն առաջ կբերի նրա ձեռքով, Տիրոջ զորությամբ, կբերի իմ ժողովրդին փրկության» (2 Նեփի 3.14–15): Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը սովորեցրել է. «Ջոզեֆ Սմիթը և Մորմոնի Գիրքը վերջին օրերին Տեր Հիսուս Քրիստոսի աշխատանքի առանցքն են կազմում» («Ջոզեֆ Սմիթը և Մորմոնի Գիրքը», Ensign, 1996):

Ensign,

Ինչպիսի մեծ օրհնություն է լսել Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու վկայությունները մեր օրերի Մարգարեների և Տեսանողների կողմից: Ինչպիսի ցնցող վկայություններ ենք մենք լսում Մորմոնի Գրքի մասին մեր եղբայրներից և քույրերից, երբ նրանք պատմում են, թե ինչպես է այդ գիրքը փոխել իրենց կյանքը, հանգստություն և բարեկեցություն բերել իրենց ընտանիքներին: Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին երեխաների վկայությունները արթնացնում են առանձնահատուկ մեղմ զգացմունքներ: Նրանք մեր ապագան են, այդ պատճառով նրանց հոգևոր որոնումները և բացահայտումները շատ թանկ են մեզ համար:

Երբեմն մարդիկ անմիջապես չեն ստանում իրենց աղոթքի պատասխանը Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին: Յուրաքանչյուրին պատասխանը գալիս է իր ժամանակին: Այդպես օրինակ՝ պահանջվեց տասնհինգ տարի, որպեսզի իմ կնոջ մայրը վերջապես զգար, որ դա ուղերձ է Աստծո կողմից, և այժմ Մորմոնի Գիրքը դարձել է իր սեղանի գիրքը: Սակայն կարող եմ համոզված ասել, որ յուրաքանչյուրը, ով աղոթքով ուսումնասիրում է Մորմոնի Գիրքը, կարող է ստանալ պատասխան, որը վկայում է այդ գրքի աստվածայնության մասին (տես Մորոնի 10.4–5):

Ավելի քան քսան տարի է անցել այն ժամանակից, երբ ես և կինս միացել ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Ինձ համար Եկեղեցու ճշմարտացիության վկայություն է դարձել Մորմոնի Գիրքը: Ինձ դուր է գալիս ուսումնասիրել այն, որովհետև այն իսկապես ամրացնում է հավատը, տալիս է հույս, սովորեցնում է սիրել, մոտեցնում է մեզ Տեր Հիսուս Քրիստոսին: «Եվ նրանք, ովքեր կընդունեն դա հավատքով և արդարություն կգործեն, կստանան հավերժական կյանքի պսակը» (ՎևՈւ 20.14):