Միսիոներական ծառայություն

Միսիոներական ծառայություն

Տիրոջը որպես միսիոներ ծառայելը սուրբ արտոնություն է: Այն հավերժական օրհնություններ է բերում մարդուն և նրանց, ում նա ծառայում է (տես Վարդապետություն և Ուխտեր 18.14–16): Միսիա ծառայելու կանչերը ներառում են ավետարանն ուսուցանելու հանձնարարություն, Եկեղեցու բաժանմունքների կամ միավորների աշխատանքի աջակցություն կամ ծառայություն տեղական համայնքում:

Միսիոներական ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք.

(Անգլերեն)

Միսիայի ի՞նչ տեսակներ կան։

Յուրաքանչյուր [միսիոներական] հանձնարարություն առաջնորդվում է հայտնությամբ, այնպես որ այն համապատասխանում է տվյալ միսիոներին և Աստծո զավակների կարիքներին [1]: Կարելի է ծառայել կամ տնից հեռու, կամ տանը մնալով։

Տնից հեռու միսիա

  • Երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք
    Միայնակ տղամարդիկ (18-25 տարեկան) և միայնակ կանայք (19-29 տարեկան) 18-24 ամիս ծառայում են նշանակված միսիայում: Տես Ընդհանուր ձեռնարկ 24.2.1
  • Ամուսնացած անդամներ և 40 և ավելի բարձր տարիքի միայնակ կանայք
    Ամուսնացած անդամները և 40 և ավելի բարձր տարիքի միայնակ կանայք կարող են կանչվել որպես մեծահասակ միսիոներներ, եթե նրանք չունեն խնամառու երեխաներ: Նրանք սովորաբար ծառայում են 6-23 ամիս: Տես Ընդհանուր ձեռնարկ 24.2.3

Տանը մոտ միսիա

  • Երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք
    Որոշ երիտասարդ միսիոներներ նշանակվում են ծառայելու Եկեղեցում և համայնքում, մինչ ապրում են տանը: Նրանք սովորաբար ծառայում են 6-23 ամիս: Տես Ընդհանուր ձեռնարկ 24.2.2
  • 26 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդիկ և կանայք
    26 և ավելի տարեկան տղամարդիկ և կանայք կարող են կանչվել որպես ծառայության մեծահասակ միսիոներներ: Նրանք սովորաբար ծառայում են 6-23 ամիս: Տես Ընդհանուր ձեռնարկ 24.2.3

Սեղմեք այստեղ՝ Եվրոպայի տարածքում ծառայության միսիոներական հնարավորությունների համար


[1] Ընդհանուր ձեռնարկ, 24.2