Մեզանից շատերը ամբողջ կյանքը անցկացնում են, փնտրելով մի բան, որից կարող են կառչել, մի բան, որը կհարատևի: Մենք փնտրում ենք ճանապարհներ ծերությունից խուսափելու համար, դառնալու հայտնի կամ հարուստ: Սակայն, ի վերջո, մենք հասկանում ենք, որ մահկանացու կյանքը ժամանակավոր է: Ընկերները և ընտանիքի անդամները մեծանում են և մահանում, հայտնի մարդիկ մոռացվում են և հարստությունը կորչում է այնպես արագ, ինչպես վաստակվում է:
Մեր հույսն ու երջանկությունը կախված են այն գիտակցությունից, թե ովքեր ենք մենք, որտեղից ենք եկել, և ուր կարող ենք գնալ: Մենք հավերժական էակներ ենք, հավերժական Աստծո հոգևոր զավակներ: Մեր կյանքը կարող է նկարագրվել երեք գործողությամբ՝ նախաերկրային կյանք (մինչ մեր երկիր գալը), մահկանացու կյանք (մեր ժամանակը այստեղ՝՝ երկրի վրա), և կյանք մահից հետո (որտեղ գնում ենք մահից հետո): Աստված մի ծրագիր ուներ մեր կյանքի համար դեռ առաջին գործողության սկզբում, մի ծրագիր, որին, եթե հետևենք, ապա այժմ կստանանք մխիթարություն և ուղղություն, ինչպես նաև փրկություն և հավերժական երջանկություն արդեն մեր մահից հետո:
Հետեվյալը գիտակցելով՝ մենք կարող ենք ապրել երջանիկ այս կյանքում և հավերժության մեջ.
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐՆ Է
Աստված մեր հոգիների Հայրն է: Մենք ստեղծվել ենք նրա պատկերով: Մենք ունենք աստվածային էություն և ճակատագիր:
ՄԵՆՔ ԱՊՐԵԼ ԵՆՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Մինչ մեր ծնվելը մենք ապրել ենք Աստծո հետ, Ով էլ մեր հոգիների Հայրն է: Բոլոր մարդիկ, ովքեր ապրում են երկրի վրա, Աստծո ընտանիքում բառացիորեն եղբայրներ և քույրեր են:
ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է
Մեր կյանքը երկրի վրա ունի նպատակ: Մեր երկիր գալը Աստծո ծրագրի մի մասն է, ինչպես նաև ֆիզիկական մարմին ստանալը և բարու և չարի միջև ընտրություն կատարել սովորելը:
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է
Մեր Երկնային Հայրը ուղարկեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, լինելու մեր Փրկիչը և ցույց տալու մեզ ճանապարհը, որով պիտի ապրենք համաձայն Աստծո ծրագրի:
ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԳՏՆԵԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Հետևելով Աստծո ծրագրին, մենք կարող ենք համոզված լինել, որ կգտնենք երջանկություն և կկարողանանք դիմակայել կյանքի փորձություններին:
ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՊՐԵԼ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Մահից հետո մեր կյանքը չի ավարտվում: Մեր ապագա կյանքը որոշվում է այն ապրելակերպով, որով մենք ապրում ենք այժմ: