Մոր ազդեցությունը
Օրհներգ. «Սեր տան մեջ»
1. Ձեր ընտանիքին ասացեք ձեր մայրիկի մոր անունը և պատմեք նրա հետ կապված յուրահատուկ դեպք կամ պատմություն: Ապա ձեր ընտանիքին ասացեք ձեր մայրիկի տատիկների անունները և պատմեք նրանց հետ կապված յուրահատուկ պատմություններ, որոնք դուք գիտեք: Ի վերջո, ասացեք ձեր հայրիկի մոր անունը և պատմեք նրա հետ կապված յուրահատուկ դեպք կամ պատմություն: ա. Հարցրեք. «Դուք զգո՞ւմ եք, որ ավելի շատ եք սիրում նրանց կամ ավելի լավ եքճանաչում նրանց, երբ ավելի շատ բան եք իմանում նրանց մասին»:
2. «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» ուղերձից կարդացեք հետևյալ պարբերությունը. «Ըստ Աստվածային ծրագրի` հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»: ա. Հարցրեք. «Ի՞նչ է նշանակում դաստիարակել երեխաներին: Որո՞նք են այն որոշ ուղիները, որոնցով մայրը դաստիարակում է իր երեխաներին»:
3. Կարդացեք Վիկտոր Հյուգոյի հետևյալ խոսքերը. «Նա հացը բաժանեց երկու մասի և տվեց իր զավակներին, ովքեր արագ կերան այն: Նա իր համար ոչինչ չպահեց»,- փնթփնթաց սերժանտը: «Որովհետև նա սոված չէ»,- ասաց զինվորը: «Ոչ,- ասաց սերժանտը,- որովհետև նա մայր է»»:
4. Կիսվեք, թե ինչպես մենք կարող ենք ցույց տալ մեր մայրերին, որ մենք սիրում ենք նրանց:
5. Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամին բացիկ պատրաստել իրենց մայրիկի
համար: Փոքրիկները կարող են նկարներ նկարել: Մյուսները կարող են ոտանավոր
գրել կամ կիսել իրենց սերը գրավոր խոսքով:
Հյուրասիրություն
Ադամաթզով թխվածք
- ¾ բաժակ կարագ
- 2⅛ բաժակ շաքարավազ
- 3 ձու
- 2 թ.գ. վանիլին
- 3 բաժակ ալյուր
- 1½ թ.գ. սոդա
- ¼ թ.գ. աղ
- 1½ բաժակ մածուն (buttermilk)
- 2 թ.գ. կիտրոնի հյութ
- 1½ բաժակ տրորած
- ադամաթուզ
Տրորած ադամաթուզը և կիտրոնի հյութը խառնեք իրար և դրեք մի կողմ: Մեկ
այլ ափսեի մեջ խառնեք մնացած բաղադրիչները և ավելացրեք ադամաթուզը:
Թխեք յուղված 22 x 33 սմ թավայում 135°C 1 ժամ: Հանեք ջեռոցից և անմիջապես
դրեք սառնարան 45 րոպե: Սա թխվածքը կդարձնի շատ խոնավ: