Գաղափարներ փոքր երեխաների դասի համար
Գաղա փոքր երեխաների դասի համարԹեմա. Ծառայել մարդկանց
Թեմա Ծառայել մարդկանցԵրգ. “When We’re Helping” (Children’s Songbook, p. 198)
ԵրգՄիջոցառում
ՄիջոցառումԸնտանիքի յուրաքանչյուր անդամի համար ձեզ անհրաժեշտ է մի ծանր առարկա, օրինակ` երկաթ և երկու մետրանոց թել (եթե ընտանիքը փոքր է, թելը չափեք ընտանիքի բոլոր անդամների համար, նույնիսկ, եթե նրանք ներկա չեն):
Բացատրեք, որ մի անդամի պարտականությունն է այս երկաթը տեղափոխել տան մի ծայրից մյուսը` թելը կապելով դրան և բարձրացնելով այն: Ի՞նչ է պատահում: (Թելը կտրվում է:)
Ապա հրահանգեք բոլորին իրենց թելերը կապել երկաթին: Նոր թել տվեք նրան, ով կտրել էր իրենը: (Կապեք ընտանիքի բոլոր անդամների թելերը:) Հիմա բոլորդ բարձրացրեք երկաթը և տեղափոխեք այն:
Հարցրեք.
- Երբ բոլորը միասին են կատարում ծրագիրը, մենք կարող ենք հեշտությամբ կատարել հանձնարարությունը: Ինչո՞ւ:
Խնդրեք ձեր ընտանիքին հիշել մի ժամանակի մասին, երբ միասին իրականացրել եք ընտանեկան որևէ ծրագիր, որը հեշտ էր և ուրախ, քանի որ բոլորն օգնում էին միմյանց: Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին անվանել մի քանի եղանակներ, որոնցով մենք կարող ենք ծառայել ընտանիքի այլ անդամներին:
Տվեք հետևյալ հարցերը.
- Ինչպե՞ս եք զգում, երբ ծառայում եք մարդկանց:
- Ինչպե՞ս եք զգում, երբ ուրիշներն են օգնում ձեզ:
- Ինչպե՞ս եք ծառայում Աստծուն, երբ ծառայում եք մարդկանց: (Տես Մոսիա 2.17)
Պարտավորեցրեք յուրաքանչյուրին ուղիներ փնտրել, որոնցով կարող են այս շաբաթ ծառայել մարդկանց: