Հունվար 11

Հունվար 11

Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

 Օրհներգ. «Քաղցր աղոթք»

1. Հարցրեք. «Ո՞ւմ հետ ենք մենք խոսում, երբ աղոթում ենք»:
2. Բացատրեք, որ Աստված սիրում է մեզ և գիտի, թե ինչն է լավ մեզ համար:
Նա պատասխանում է մեր բոլոր աղոթքներին, սակայն երբեմն մենք պետք
է սպասենք պատասխանին: Երբեմն պատասխանը լինում է «ոչ», և երբեմն
պատասխանը տարբերվում է նրանից, ինչ մենք ենք սպասում: Մենք պետք
է սովորենք հասկանալ պատասխանները և ընդունենք դրանք հավատքով:
3. Կարդացեք Մատթեոս Է.11: Հարցրեք. «Ինչպե՞ս եք դուք հասկանում այս
սուրբ գրությունը»:
4. Ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել օրինակներով, երբ նրանց
աղոթքները պատասխանվել են:
5. Հարցրեք. «Դուք երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացում, կարծես, թե ձեր
աղոթքները չեն պատասխանվել»:
ա. Բացատրեք, որ երբեմն մենք չենք գիտակցում, որ մեր աղոթքները
պատասխանվել են, սակայն ավելի ուշ մենք կարող ենք տեսնել, որ դրանք
պատասխանվել են: Երբեմն մենք չենք հասկանում մեր աղոթքների
պատասխանները, քանի որ մենք ամեն բան չենք տեսնում այնպես պարզ,
ինչպես մեր Հայրն է տեսնում: Հիշեցրեք ձեր ընտանիքին, որ Երկնային
Հայրը պատասխանում է նրանց բոլոր աղոթքներին, և նրանք կարող են
միշտ վստահ լինել, որ Նա գիտի, թե ինչն է լավ իրենց համար
(տես ՎևՈՒ 88.64, 112.10):
բ. Հարցրեք. «Ի՞նչ է փոխվում ձեր կյանքում, երբ իմանում եք, որ Երկնային
Հայրն իրոք լսում է ձեզ, երբ դուք աղոթում եք»:
6. Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին աղոթել ավելի անկեղծորեն,
վստահ լինելով, որ Երկնային Հայրը կպատասխանի իրենց աղոթքներին:
























Հյուրասիրություն
       Բրաունի


Chocolate_brownie_5.jpg

  Պատրաստման եղանակաը  

¾ բաժակ հալեցրած կարագ
1 ½ բաժակ շաքարավազ
1 ½ թ.գ. վանիլին
3 ձու
¾ բաժակ ալյուր
½ բաժակ կակաո
½ թ.գ. փխրեցուցիչ (սոդա)
½ թ.գ. աղ
1 բաժակ շոկոլադե ձողիկներ
1 բաժակ կտրատած ընկույզ










Խառնեք բաղադրիչները և լցրեք ձիթոտված 22 x 33– սանտիմետրանոց թավայի մեջ:

Թխեք 200°C 20–25 րոպե: