Հունիս 6

Հունիս 6

Բամբասանք

Օրհներգ. «Եկեք հաճախ խոսենք բարին»

1. Կարդացեք՝ ՎևՈւ 42․27։ Բացատրեք, որ մենք կարող ենք վնաս հասցնել մեր մերձավորին,
երբ բամբասում ենք։ Երբ բամբասում ենք, մենք ծուլորեն քննարկում ենք ինչ-որ մեկի
թուլությունները նրա բացակայության ժամանակ։ Բամբասանքը ոչ միայն վնասում է նրանց,
ում մասին խոսում ենք, այլ նաև նրանց՝ ովքեր բամբասում են և նրանց՝ ովքեր լսում են։
Երկնային Հայրը մեզանից ցանկանում է, որ մենք ուրիշների հասցեին լավը խոսենք և
վերացնենք բամբասանքը մեր կյանքից։
2. Հարցրեք․ «Ինչո՞ւ ենք մենք երբեմն ցանկանում բացասական արտահայտվել ինչ-որ
մեկի հասցեին»։ (Մենք մեզ ապահով չենք զգում, մենք կարծում ենք, որ ուրիշների
սխալները մատնանշելով մենք ավելի լավ կզգանք մեզ, մենք վախեցած և նախանձով
ենք լցված ուրիշների հաջողության նկատմամբ, կամ դա պարզապես կարող է
սովորություն լինել։)
3. Քննարկեք հետևյալ հարցերը.
ա. Ինչպե՞ս եք զգում, երբ ինչ-որ մեկը բամբասում է ձեզանից։
բ. Ե՞րբ է չբամբասելու ամենադժվար պահը։
գ. Ինչպե՞ս կարող ենք խուսափել չմիանալ ինչ-որ մեկի բամբասանքին։
դ. Ի՞նչ կարող ենք անել մենք այժմ բամբասանքը վերացնելու համար։ (Ուրիշների մեջ
տեսնել լավը և փոխարենը դրա մասին խոսել)
4. Արեք հետևյալ միջոցառումը․
ա. Առանձին թղթի կտորի վերևի մասում գրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունը։
Թղթերը փոխանցեք շրջանաձև և թող ամեն մեկը գրի մի լավ բնութագիր այն անձի մասին,
ում անունը կհայտնվի թղթի վրա։ Այնուհետև բարձրաձայն կարդացեք այն, ինչ գրված
է յուրաքանչյուր անվան տակ։
բ. Հարցրեք․ «Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք, երբ ընտանիքի անդամների
մեջ փնտրեցիք լավը»։
գ. Հարցրեք․ «Ինչպիսի՞զգացումներ ունեցաք, երբ ուրիշներից լսեցիք լավ բաներ ձեր
հասցեին»։
5. Ընտանիքի անդամներին կոչ արեք այս շաբաթ միայն լավ բաներ փնտրել ուրիշների
(ընտանիքի անդամներ, մերձավորներ, աշխատակիցներ, ընկերներ) մեջ։ Տեսեք, թե ինչպես
է դա ամրապնդում և ավելի միավորում ընտանիքին։





























Հյուրասիրություն
Խնձորով տորթ 


1 բաժակ կարագ
2 բաժակ շաքարավազ
4 ձու
2 բաժակ ալյուր
1½ թեյի գդալ խմորի սոդա
1 թեյի գդալ աղ
2 թեյի գդալ դարչին
(կամ ավել)
4 բաժակ խնձոր, կլպած
(և կտրատած)
1 բաժակ ընկույզ
(ըստ ցանկության)
1 բաժակ չամիչ (ըստ ցանկության)
22 x 33 սմ թավան յուղով և ալյուրով պատել։ Վառարանը նախորոք տաքացնել 175 աստիճանով։ Հարել
կարագը և շաքարավազը։ Միաժամանակ ավելացնել ձվերը մինչև դառնա միասեռ զանգված։
Առանձին ամանի մեջ խառնել բոլոր չոր բաղադրիչները։ Ավելացնել դա կարագի խառնուրդին։ Ձեռքով
ավելացնել խնձորը, չամիչը և ընկույզը։ Լցնել նախապատրաստած թավայի մեջ։ Թխել 1-1․5 ժամ։ 50
րոպե անց ստուգել ատամի փայտիկով։