Ուխտեր և արարողություններ
Օրհներգ. «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ»
Անկանոն ձևով խառնեք ուխտ բառի տառերը։ Թղթի վրա գրեք տառերը
բավականաչափ խոշոր ձևով, որպեսզի ցույց տաք ձեր ընտանիքին։
Ընտանիքի անդամներին հանձնարարեք տառերն օգտագործելով
կազմել բառը։ Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարող եք նրանց
հանձնարարել կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35․24։
Ի՞նչ է ուխտը։ (Սրբազան խոստում Աստծո հետ։) Մենք ուխտի մեջ ենք
մտնում քահանայության արարողությունների շնորհիվ։ Հիմնական
ուխտը դա մկրտությունն է։ Այլ սրբազան արարողությունները
կատարվում են տաճարներում։
Որո՞նք են Աստծո տրված խոստումները, երբ մենք պահում ենք մեր
ուխտերը։
Հետևյալ պիտակները կպցրեք չորս տարաների վրա (բաժակներ,
գավաթներ, բանկաներ կամ թավաներ)․ «մկրտություն»,
«հաղորդություն», «տաճար» և «սելեստիալ արքայություն»։
Տարաները շարեք մեկ գծով, ամենամոտը դրեք «մկրտություն»-ը և
ամենահեռավորը դրեք «սելեստիալ արքայություն»-ը։ Ընտանիքի
անդամներին հանձնարարեք հերթով մետաղադրամ նետել
տարաների մեջ, սկսած «մկրտություն»-ով և վերջացրած «սելեստիալ
արքայություն»-ով։ Խաղացեք այնքան ժամանակ, մինչև որ բոլորը
կհասնեն «սելեստիալ արքայության»-ը։
Բացատրեք, որ մենք առաջադիմում ենք, երբ կապում և պահում ենք
ուխտերը։
Հյուրասիրություն
Շոկոլադով, բանանով և նուտելլայով քաղցրավենիք
Մի քանի բանան շերտերով կտրեք։ Բանանի մեկ շերտի վրա դրեք փոքր քանակությամբ
գետնանուշի կարագ կամ նուտելլա։ Ծածկեք բանանի երկրորդ շերտով։
Վրան լցրեք հալած շոկոլադ։ Թողեք սառչի։