Հոկտեմբեր 24

Հոկտեմբեր 24

Ինչպե՞ս կարող ենք խույս տալ մեղքից

OCT smylik.png

Օրհներգ. «Ճիշտն ընտրիր»

Տուփի կողքից մի անցք բացեք: Անցքը պետք է այնքան լայն լինի, որ ձեր ձեռքը և
դաստակը անցնի միջով: Մի մեծ իր, օրինակ՝ մի խաղալիք դրեք տուփի մեջ:
Բացատրեք, որ Նախագահ Մոնսոնը մի պատմություն է պատմել
«մակա-ֆեկե»-ի մասին, որը ձկնորսական խայծ է և օգտագործվում է Թոնգայի
ձկնորսների կողմից ութոտնուկ որսալու համար: Մակա-ֆեկեն այնքան
իրական տեսք ունի, որ ութոտնուկը բռնում է այն և բաց չի թողնում:
Այնուհետև ձկնորսներն ութոտնուկին առանց դժվարության գցում են
նավակի մեջ:
Խնդրեք յուրաքանչյուրին փորձել տուփի մեջ դրված իրը հանել: Նշեք,
որ նրանք չեն կարող ազատել իրենց ձեռքը, եթե չհանեն իրը: Ի՞նչ դասեր
կարող ենք քաղել, եթե այդ իրը համեմատենք մեղքի հետ:
Քննարկեք հետևյալ հարցերը. Ինչո՞ւ է ութոտնուկը բռնում մակա-ֆեկեին:
Ինչո՞ւ բաց չի թողնում այն: Արդյո՞ք մենք դա անում ենք մեր ընտրությամբ:
Ինչպե՞ս կարող ենք ճանաչել սատանայի մակա-ֆեկեներին: Կարո՞ղ եք
սատանայի մակա-ֆեկեների օրինակներ բերել:















  Հյուրասիրություն
Դեղձով կարկանդակ
OCT tortik.png

Բաղադրություն
1 մեծ (800 գր) տուփ
պահածոյացրած դեղձի կտորներ, ջրքամած
200 գր. (1 բաժակ) կարագ, հալացրած
2 բաժակ շաքարավազ
2 բաժակ ալյուր
2 բաժակ կաթ
2 թեյի գդալ փխրեցուցիչ








Նախապես ջեռոցը տաքացնել 175° C: Դեղձի կտորները շարել ջեռոցի թավայի կամ 22x33 սմ
տապակի մեջ: Դեղձը ցողել հալացրած կարագով: Խմորը պատրաստելու համար միասին
խառնել շաքարավազը, ալյուրը, կաթը և փխրեցուցիչը: Ստացված խմորը լցնել դեղձի և
կարագի վրա: Թխել 30-45 րոպե մինչև խմորը դառնա ոսկեգույն, իսկ եզրերը՝
փխրուն (նկատի ունեցեք, որ չուգունե թավա օգտագործելու դեպքում թխվելու ժամանակը կերկարի):