Հոկտեմբերի 17

Հոկտեմբերի 17

Ինչպե՞ս կարող եմ հոգևոր առումով պաշտպանված լինել

Օրհներգ. «Ո՞ւմ դիմեմ խաղաղության համար»

Ցույց տվեք երկու կարտոֆիլի նկար, մեկը կեղևազատված, մյուսը՝ ոչ:
Բացատրեք, որ մի քանի օրից կեղևազատված կարտոֆիլը կփափկի՝
կորցնելով իր գույնը և սննդարար նյութերը: Մյուսը կմնա անվնաս
շաբաթներ, անգամ ամիսներ: Սուրբ Հոգու պարգևը կարող է
համեմատվել կարտոֆիլի կեղևի հետ. այն պաշտպանում է մեզ
վնասակար տարրերից:
Երեց Դալլին Հ. Օուքսը մեզ խորհուրդ է տալիս, թե հոգևոր առումով
ինչպես կարող ենք պաշտպանված լինել:
Գրեք հետևյալ նախադասությունները հինգ առանձին թերթիկների
վրա: Լցրեք մի տարայի մեջ և թող ընտանիքի անդամները մեկ առ մեկ
հանեն դրանք: Զրուցեք, թե ինչպես կարող են դրանք յուրաքանչյուրը
պաշտպանություն լինել մեզ համար:
1. Ապաշխարել և նորոգել մեր ուխտերը՝ ամեն շաբաթ ճաշակելով
հաղորդությունից:
2. Ամուր կառչել սուրբ գրություններից:
3. Պահել պատվիրանները, աղոթել առաջնորդության համար և
եկեղեցի հաճախել:
4. Կատարել այն ամենը, ինչը Հոգին մեզ հետ կպահի:
5. Պատվել մեր մարմինները:



















    Հյուրասիրություն
     Գազարով տորթ
OCT tortik.png

Բաղադրություն
2 բաժակ ալյուր
2 բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ սոդա
3 բաժակ քերած գազար
1 թեյի գդալ դարչին
4 ձու
1 բաժակ և 1 ճաշի գդալ բուսայուղ
1 թեյի գդալ աղ
մեկ պտղունց վանիլին
3/4 բաժակ չամիչ











Պատրաստման եղանակ
Նախապես ջեռոցը տաքացնել 175° C: Միասին խառնել մաղած ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը: Ավելացնել բուսայուղը, ձվերը, և հարել: Առանձին տարայի մեջ իրար հետ խառնել գազարը և դարչինը, և այդ խառնուրդն ավելացնել խմորին: Ավելացնել չամիչը: Խմորը լցնել 22x33 սմ թավայի մեջ և թխել 25-30 րոպե կամ երբ ատամի փայտիկը խրեք խմորի կենտրոնում, այն չոր դուրս գա: Տորթը ծածկել և պահել սառնարանում: Կրեմի բաղադրություն 100գր. փափկացրած սերուցքային պանիր 100 գր. փափկացրած կարագ2–3 բաժակ շաքարի փոշի 1–2 ճաշի գդալ կաթ 2 թեյի գդալ վանիլին