Հիսուսը չի հրավիրում մեզ պարզապես հետևել Իրեն, Նա մեզ զորություն է տալիս անել այդ: Իր ժամանակ Նա բժշկում էր նրանց, ովքեր չէին կարողանում քայլել և օգնում էր նրանց բարձրանալ ֆիզիկապես և հոգեպես: Այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որն ավելի քան երբևէ, առաջարկում է ավելի շատ ուղիներ օգնելու նրանց, ովքեր ապրում են շարժվելու սահմանափակ հնարավորությամբ, մեզ ևս տալով աննախադեպ հնարավորություն հետևելու Փրկչին:
ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐԴիտեք այս ոգեշնչող տեսանյութը հաշմանդամ մարզիկ Ջարեմ Ֆրայի մասին: | Դիտեք այս համառոտ տեսանյութը, որպեսզի ավելին իմանաք ՎՕՍ Բարեգործություններ կազմակերպության անվասայլակների ծրագրի մասին: | Նվիրաբերեք ձեր հին հենակները, անվասայլակը կամ քայլակը որևէ խմբի, որը նորոգում և թարմացնում է դրանք: |
«5 Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսունևութ տարի էր հիվանդութեան մէջ:
6 Երբոր Յիսուսը նորան պառկած տեսավ, և գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ:
7 Հիվանդը պատասխանեց նորան. Տէր, մարդ չունիմ, որ երբոր ջուրը շարժվում է`ինձ աւազանի մէջ գցէ. և մինչ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը:
8 Յիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ և ման եկ:
9 Եւ մարդն իսկոյն ողջղացաւ և վեր առավ իր մահիճը և ման էր գալիս. և օրը շաբաթ էր»:
Հովհաննես 5.5–9
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
- Ներդրում կատարեք որևէ խմբի համար, որը նվիրաբերում է անվասայլակներ, քայլակներ կամ պրոթեզներ:
- Ծրագրեք որևէ միջոցառում, որը հարմարեցված է որևէ հաշմանդամ ընկերոջ կարողություններին:
- Հետազոտեք հեշտ եղանակներ հետագա անշարժությունը կանխելու համար:
- Որևէ տարեց մարդու առաջարկեք կատարել նրա գործերը:
- Բահով մաքրեք ձյունն ու սառույցը ձեր փողոցի մայթերից:
- Բարեգործական կազմակերպությանը նվիրաբերեք կոշիկներ կարիքավոր մարդկանց համար: