Պատմության ամենամեծ դասերը չէին ուսուցանվում դասասենյակում, այլ բլրի վրա, նավի վրա և Պաղեստինի փոշոտ փողոցներում: Հիսուսի նման, մենք նույնպես կարող ենք ուսուցման կարևոր պահեր գտնել ամենուր. ամենը, ինչ մենք պիտի անենք, այդ պահերը գտնելն է:
ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սոցիալական կայքերում կիսվեք Հիսուսի որևէ ուսմունքով կամ պատմությամբ, որը նախընտրում եք:
|
Փոխանցեք մի բան, որը դուք սովորել եք ձեր ծնողներից կամ տատիկներից ու պապիկներից: | Դիտեք այս տեսանյութը, որպեսզի հասկանաք, թե Հիսուսն ինչո՞ւ էր Ավագ Ուսուցիչ համարվում: |
«1 Եւ ժողովուրդները տեսնելով վեր ելաւ սարը. և երբոր ինքը նստեց, նորա աշակերտներն եկան նորա մոտ:
2 Եւ նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր և ասում.
3 Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը»:
Մատթեոս 5.1–3
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
-
Պարզեք, թե ինչպես կարող եք ուսուցանել անգլերենը որպես երկրորդ լեզու:
-
Ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ ուսուցանեք մի բան, որը վերջերս եք սովորել սուրբ գրություններից:
-
Ընկերներին հրավիրեք ձեր տուն`մասնակցելու ընտանեկան երեկոյի:
-
Գրանցվեք, որպեսզի դպրոցի մասնագիտական կողմնորոշման օրը կիսվեք ձեր մասնագիտական խորհրդով:
-
Կամավոր մարզեք պատանիների սպորտային թիմը:
-
Դիտեք առցանց որևէ գործնական պարապմունք, որպեսզի նոր հմտություն սովորեք ուրիշներին օգտակար լինելու համար: