Հիսուսն աղոթեց ուրիշների համար, դուք նույնպես կարող եք

Հիսուսն աղոթեց ուրիշների համար, դուք նույնպես կարող եք

Հիսուս Քրիստոսի առավել տրական խոսքերից մի քանիսն ուղղված չէին Իր առաքյալներին, բայց փոխարենը ուղղված էին Իր Երկնային Հորը, երբ Նա աղոթում էր ի նպաստ ուրիշների: Մինչ մենք փորձում ենք կատարելագործել մեր աղոթքները, մենք կարող ենք նայել Քրիստոսին`որպես մեր լավագույն օրինակի:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հարցրեք Աստծուն`թե ինչպես դուք կարող եք լինել  մեկ ուրիշի աղոթքի պատասխանը: Երբեք չե՞ք փորձել աղոթել: Ահա՛ ինչպես պիտի անել այդ:     Ե՞րբ եք վերջին անգամ աղոթել ձեր ընտանիքի հետ: Ընտանիքով աղոթեք ճաշի ժամանակ կամ քնելուց առաջ:

«9Արդ դուք այսպես աղոթք արեք. Մեր Հայր, որ երկնքում ես. Սուրբ լինի անունը քո.

10Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն`այնպես էլ երկրի վերայ:

11 Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր:

12 Եւ թող մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին:

13 Եւ մի տանիր մեզ փորձութեան մեջ. Այլ ազատիր մեզ չարիցը. Որովհետև քոնն է թագաւորութիւնը և զորութիւնը և փառքը յաւիտեանս ամէն»:

Մատթեոս 6.9–13

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Սովորեք աղոթքի ուժի մասին:
  • Աղոթեք բարձրաձայն, Աստծուն շնորհակալություն հայտնելով ձեր կյանքում եղած բոլոր բաների համար, որոնց համար դուք երախտապարտ եք:
  • Մտածեք մի ընկերոջ մասին, ով մեծ դժվարությունների միջով է անցնում: Աղոթեք նրա համար:
  • Կարդացեք և անդրադարձեք Տիրոջ աղոթքին:
  • Մեծ դժվարությա՞ն եք հանդիպել: Աղոթքով դիմեք Աստծուն և խնդրեք օգնություն և առաջնորդություն:
  • Սովորեք` ինչպես ստանալ աղոթքների պատասխանը:

Այցելեք JustServe.org կայքը` գտնելու ավելի շատ եղանակներ և լինելու #ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻՆ ձեր համայնքում (միայն ԱՄՆ և Կանադա):