Երբ Փրկիչը ծնվեց, մի նոր լույս հայտնվեց երկնքում: Նա է Աշխարհի Լույսը, սակայն ոչ միայն Սուրբ Ծննդյան օրը, այլ ամեն օր: Հետևեք Նրան և երբեք նորից մի քայլեք խավարի մեջ:
ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
![]() |
![]() |
![]() |
Սովորեք ավելին այն մասին, թե ինչպես հետևել Փրկիչի օրինակին: |
Գտեք Հիսուս Քրիստոսի որևէ նկար, որը ոգեշնչում է ձեզ, և տեղադրեք այն ձեր տանը, որտեղ այն կարող է ծառայել որպես Նրան հետևելու հիշեցում: | Այս ամսվա 25 Օրվա գաղափարներից մի քանիսը դարձրեք ձեր Ամանորյա որոշումները: |
«Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ»։
Ղուկաս 9.23
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ- Ազատ ժամանակ հատկացրեք տոներին: Մեկ օր տրամադրեք անմնացորդ ծառայելու նրանց, ում սիրում եք:
- Դուք ստացա՞ք որևէ նվեր, որը թանկ էր, բայց որի կարիքը չունեիք: Նվիրեք այն որևէ բարեգործական կազմակերպության կամ կարիքի մեջ գտնվող մարդու:
- Գրանցվեք օգնելու բարեգործական ճաշարանում կամ սննդի բանկում գարնան կամ ամռան ամիսներին, երբ նրանք քիչ կամավորներ ունեն:
- Դիտեք և տարածեք այս կարճ տեսանյութը Հիսուս Քրիստոսի կարևորության մասին: