Ոչ մեկի ուսերը երբեք այնպիսի ծանր բեռներ չեն կրել, ինչպես Հիսուսի ուսերը: Իջնելով այդ ամենից ցած, Հիսուսն իր վրա պարտականություն վերցրեց, որ տանի մեր բեռները: Երբ մենք մեր ուժն ենք տալիս նրանց, ովքեր ծանրաբեռնված են կյանքի դժվարություններով, նույնիսկ ամենածանր բեռը կարող է թեթևանալ:
ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Աղոթեք և Երկնային Հորը խնդրեք ձեզ ավելի հաճախ տեղյակ պահել ձեր շրջապատում գտնվող այն մարդկանց մասին, ովքեր օգնության կարիք ունեն իրենց բեռները կրելու համար: |
![]() |
«Ձեզ վերայ առեք իմ լուծը և ինձանից սովորեցէք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ . և ձեր անձերի համար հանգստութիւն կգտնեք: Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը`թեթև»: Մատթեոս 11.29–30
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
- Ավելի շատ սովորեք կախվածությունից վերականգնման գործընթացի մասին:
- Կարդացեք Մատթեոսի 11.28-30 հատվածները, ապա ուրիշների հետ քննարկեք, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ կյանքի դժվարին փորձությունների ժամանակ:
- Դրսում ձյո՞ւն է գալիս: Վերցրեք բահը և մաքրեք ձեր տարեց հարևանի տուն տանող ճանապարհը:
- Սոցիալական կայքերում կիսվեք այն փորձառությամբ, երբ աղոթքն օգնել է ձեզ կրել բեռները:
- Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ով խնամում է մի տարեց մարդու կամ հաշմանդամի: Ժամանակ գտեք այցելելու նրան: Հարցրեք, արդյոք կա՞ որևէ հանձնարարություն, որ կարող էիք կատարել նրա փոխարեն:
- Ուսանողներ. առաջարկեք ինչ-որ մեկին նրա փոխարեն տանել պայուսակը: Փորձեք հիշել մեկին, ով իսկապես կարող է օգտվել մի փոքր բարությունից: