Հիսուսը ծառայեց երեխաներին, դուք նույնպես կարող եք

Հիսուսը ծառայեց երեխաներին, դուք նույնպես կարող եք

Այս սուրբ Ծնունդին, երբ մենք խորհում ենք բարուրի մեջ գտնվող մանկիկի մասին, մենք պիտի խորհենք նաև չափահաս Փրկչի գործերի մասին, ով Իր առաքյալներին խնդրեց` «թոյլ տուեք երեխաներին ինձ մոտ գան»: Եթե Նա ժամանակ գտավ նրանց համար, մենք նույնպես կարող ենք:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
             
Ձեր երեխաներին հարցրեք, թե, իրենց կարծիքով, ինչի մասին պիտի աղոթեք ընտանիքով: Շաբաթական մի երեկո հատկացրեք միայն ձեզ և ձեր ընտանիքին: Գտեք գաղափարները այստեղ:


  Որպես Սուրբ Ծնունդի նվեր, գնեք Հիսուս Քրիստոսի նկարը ձեր երեխայի սենյակի համար: Ձեր զավակին ուսուցանեք նրա հանդեպ ունեցած Փրկչի սիրո մասին:

«13 Եւ նորա մոտ երեխաներ էին բերում` որ դպչի նորանց. Բայց աշակերտները սաստում էին բերողներին:

14 Իսկ երբոր Յիսուսը տեսավ, բարկացավ, և ասեց նորանց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մոտ գան, և մի արգիլեք դորանց. Որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը»:

Մարկոս 10.13–14

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Կամավոր ուսուցանեք տեղի երեխաներին:
  • Ձեր երեխաների հետ կարդացեք Մարկոսի 10.13–16 հատվածները, որպեսզի իմանաք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես էր շփվում երեխաների հետ և սիրում նրանց:
  • Գրանցվեք` ռիսկի խմբի երեխաների համար դաստիարակ լինելու համար:
  • Ծրագրեր կազմեք ձեր երեխաներից յուրաքանչյուրի հետ առանձին միջոցառում անցկացնելու համար:
  • Մի նոր հմտություն ուսուցանեք ձեր զավակին, թոռանը, զարմիկին կամ զարմուհուն:
  • Ձեր զավակին ուսուցանեք`ինչպես աղոթել նախքան քնելը:
  • Ժամանակ հատկացրեք ընտանիքի հետ ճաշելու համար:
  • Պարտավորվեք չշտապել, երբ մտնում եք դպրոցի տարածք:
  • Երբ ձեր զավակները խոսում են ձեզ հետ, դադարեցրեք ձեր գործը և լսեք: