Հիսուսը երկրպագում էր երգի միջոցով, դուք նույնպես կարող եք

Հիսուսը երկրպագում էր երգի միջոցով, դուք նույնպես կարող եք

Վերջին Ընթրիքի ժամանակ` Իր կյանքի ամենադժվար և ծանր պահերի նախօրյակին, Հիսուսն Իր առաքյալների հետ երգում էր օրհներգեր, մեզ ցույց տալով այն ուժը, որը կարող ենք գտնել, երբ երկրպագում ենք երգի միջոցով:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
              
Որևէ ընկերոջ հրավիրեք մասնակցելու Սուրբ Ծննդյան օրվա երկրպագության միջոցառմանը`երգեր երգելու և Աստծուն երկրպագելու համար: Սուրբ Ծննդյան որևէ օրհներգի ձեր սիրած կատարումով կիսվեք սոցիալական կայքերում: Սուրբ Ծննդյան օրհներգեր լսեք մի ամբողջ օր:

«26 Եւ նորանք դեռ ուտում էին, Յիսուսը հացն առավ և օրհնելով կտրեց, և աշակերտներին տուաւ և ասեց. Առեք կերէք, այս է իմ մարմինը:

27 Եւ բաժակն առաւ, գոհացավ, նորանց տուաւ և ասեց. Խմեցեք դորանից ամենքդ.

28 Որովհետև այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողութիւն մեղաց:

29 Միայն ասում եմ ձեզ, թե`այսուհետև որթի այս բերքիցն էլ չեմ խմիլ մինչև այն օրը, որ դորան ձեզ հետ նոր կխմեմ իմ հոր արքայութեան մէջ:

30 Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան ձիթենեաց սարը»:

Մատթեոս 26.26–30

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Տեսազրույցի ընթացքում կատարեք Սուրբ Ծննդյան մի քանի ուրախ օրհներգեր:
  • Սովորեք Սուրբ Ծննդյան մի նոր օրհներգ: Ահա՛ մի դասական օրհներգ:
  • Դիտեք «Hallelujah Chorus» երգի կատարումը Մորմոնական Թաբերնաքլ երգչախմբի և աշխարհի ամենամեծ վիրտուալ երգչախմբի հետ:
  • Պատրաստեք Սուրբ Ծննդյան երգերի ցուցակ և կիսվեք դրանով:
  • Սուրբ Ծննդյան նախօրյակի տոնախմբության մեջ ընդգրկեք երաժշտական ծրագիր:
  • Կազմակերպեք Սուրբ Ծննդյան երգերի խմբակային կատարումներ ձեր շրջապատում ապրող այրի կանանց և տղամարդկանց ու միայնակների համար, ինչպես նաև եկեղեցու համայնքի համար: