«Հիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար: Վեց օր աշխատիր ևւ քո բոլոր գործն արա. Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է» (Ելից 20.8–10)
Օրհներգ. «Հաճելի է» (Հիմներ և մանկական երգեր, էջ 13)
Միջոցառում

Տեսանյութ. «Հանգստության օրը բերկրանք է»
Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին կարդալ Ելից 20.8–11 հատվածները: Նշեք, որ Հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանը միշտ եղել է ավետարանի մասը: Հանգստության օրը Տերը հռչակել է որպես Արարման մեծ աշխատանքը հիշելու օր:
Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին հասկանալ, որ ներկայումս մեզ նույնպես պատվիրան է տրված սուրբ պահել Հանգստության օրը, կարդացեք և քննարկեք Վարդապետություն և Ուխտեր 59.9-19 հատվածները: Խնդրեք նրանց պարզել, թե ինչ է պահանջվում իրենցից, և ինչ օրհնություններ են խոստացվում փոխարենը.
- Մեզանից ի՞նչ է պահանջվում կատարել: (Տես հատվածներ 9–15:)
- Ի՞նչ աշխարհիկ օրհնություններ են խոստացվում մեզ: (Տես հատվածներ 16–19:) Ի՞նչ հոգևոր օրհնություններ են խոստացվում: (Տես հատված 9-ը. «Անբիծ պահել քեզ աշխարհից»:)
Քննարկեք, թե Հանգստության օրը սուրբ պահելն ինչպես կարող է մեզ անբիծ պահել աշխարհից: Հարցրեք.
- Արդյո՞ք բավարար է, որ մենք կիրակի օրը խուսափենք աշխատանքից և աշխարհիկ զվարճություններից:
Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը.
«Հանգստության օրը սուրբ օր է, և մենք պիտի կատարենք արժանավոր ու սուրբ գործեր: Աշխատանքի և զվարճությունների մեջ չափավորությունը կարևոր է, բայց ոչ բավարար: Հանգստության օրը մղում է կառուցողական մտքերի ու գործերի, և եթե որևէ մեկը կարծում է, որ Հանգստության օրը պիտի պարզապես անգործության մատնվի, ապա կխախտի պատվիրանը: Հանգստության օրը սուրբ պահելու համար պիտի ծնկի իջնել աղոթքով, պատրաստել դասերը, ուսումնասիրել ավետարանը, մտորել, այցելել հիվանդներին ու վշտի մեջ գտնվողներին, նամակներ գրել միսիոներներին, ննջել, կարդալ օգտակար նյութեր և մասնակցել այդ օրվա բոլոր ժողովներին, որոնց ժամանակ ակնկալվում է ձեր ներկայությունը» («Հանգստության օրը բերկրանք է», Ensign, Jan. 1978, p. 4):
Թղթի վրա թվարկեք Հանստության օրը սուրբ պահելու երեք մոտեցումները.
- Հանգստանալ աշխատանքից
- Առաջարկել ծառայություն
- Երկրպագել
Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք թվարկել Հանգստության օրվա միջոցառումները յուրաքանչյուր դասի տակ՝ հանգիստ, ծառայություն և երկրպագություն: Քննարկեք, թե մեր իմաստուն Երկնային Հայրն ինչպես ցույց տվեց Իր սերը, տալով մեզ մի օր, որը կարող ենք նվիրել հանգստին, ծառայությանն ու երկրպագությանը: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի խնդրեք յուրաքանչյուր դասից ընտրել մեկ միջոցառում, որի վրա կարելի է կենտրոնանալ հաջորդ Հանգստության օրը:
Կիսվեք Նախագահ Քիմբալի հետևյալ մտքով. «Մարդիկ հաճախ հետաքրքրվում են, թե որտեղ է սահմանը արժանի և ոչ արժանի գործերի միջև, որոնք պիտի կատարվեն Հանգստության օրը: Բայց եթե մարդը սիրում է Տիրոջը իր ողջ սրտով ու մտքի զորությամբ, եթե կարողանում է մի կողմ դնել եսասիրությունն ու զսպել ցանկությունները, եթե Հանգստության օրվա յուրաքանչյուր միջոցառումը չափում է երկրպագության չափանիշով, եթե ազնիվ է մեր Տիրոջ և իր հետ, եթե առաջարկում է իր «կոտրուած հոգին և փշրուած սիրտը», քիչ հավանական է, որ այդ մարդն իր կյանքում կխախտի Հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանը» (Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի ուսմունքները, (1982), 219):
Որևէ մեկին խնդրեք կարդալ Եսայիայի 58.13–14 հատվածները:
Բերեք ձեր վկայությունն այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Հանգստության օրը սուրբ պահելով:
Կարող եք կարդալ և քննարկել հետևյալ ելույթներից մեկը.
- Ռասսել Մ. Նելսոն, «Հանգստության օրը բերկրանք է», ապրիլ 2015 գերագույն համաժողով
- Հենրի Բ. Այրինգ, «Հանգստության օրը երախտագիտության օր է», հոկտ. 2016 գերագույն համաժողով
Հյուրասիրություն. Պաղպաղակ տարբեր հավելումներով
